Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել

Լուրեր

13.11.2026 | 11:36
Microsoft-ի ծառայություններում գլոբալ խափանում է տեղի ունեցել
13.11.2026 | 11:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է
13.11.2026 | 11:16
Հայհոյանքներ ու քաշքշուկ․ միջադեպ՝ թիվ 2 տրոլեյբուսի վարորդի հետ
13.11.2026 | 11:08
Հարի Քեյնը ևս մեկ ռեկորդ է սահմանել Անգլիայի հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 10:56
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել, զոհեր կան
13.11.2026 | 10:47
Ռուսաստանի միջամտությունը ՀՀ ընտրություններին, աճող տնտեսական ճնշումները և ԵՄ-ի՝ Հայաստանին աջակցելու խոստումը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
13.11.2026 | 10:44
Լիոնել Սկալոնին երկարաձգել է Արգենտինայի հավաքականի հետ պայմանագիրը
13.11.2026 | 10:36
Քուշները հայտնել է, որ Կիևն ու Մոսկվան համաձայնել են բանակցություններում ներգրավել եվրոպացիներին
13.11.2026 | 10:28
Հայաստանն ու Իտալիան քննարկել են կոռուպցիայի և անդրազգային հանցավորության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը
13.11.2026 | 10:13
Ձյան և մերկասառույցի պատճառով ճանապարհներին արգելափակվել է 21 մեքենա
13.11.2026 | 09:58
Երևանում թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկին․ մեքենան վթարի է ենթարկվել
13.11.2026 | 09:51
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 13-ի դրությամբ
13.11.2026 | 09:36
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
Բոլորը

Microsoft ընկերության ծրագրերից օգտվող տասնյակ հազարավոր մարդիկ բախվել են այնպիսի ծառայությունների աշխատանքի խափանումների, ինչպիսիք են Outlook-ը և Teams-ը։ France 24-ը գրում է, որ հինգշաբթի Microsoft-ի ծառայությունների աշխատանքը խափանվել է շուրջ 10 ժամով, քանի որ տեխնոլոգիական հսկան դժվարացել է լուծել որոշ սերվերների հետ կապված խնդիրները։ Խափանումն ազդել է ամբողջ աշխարհում գործող ընկերությունների և պետական կառույցների վրա, որոնք օգտվում են այդ հանրահայտ հարթակներից։

Microsoft-ը նախօրեին հայտնել է, որ Outlook-ի աշխատանքի խոշոր խափանումը վերացնելու ջանքերն ակնկալվող արդյունք չեն տալիս, ընկերությունը փորձում է գտնել այլընտրանքային լուծումներ։ Ամբողջ աշխարհում օգտատերերը զրկվել են ընկերության կարևոր ծառայություններից օգտվելու հնարավորությունից։

Մի քանի ժամ տևած խափանումը, որը Microsoft-ը կապել է իր ենթակառուցվածքների «ծանրաբեռնվածության աճի» հետ, ազդել է ինչպես էլեկտրոնային փոստի, այնպես էլ այնպիսի ծառայությունների վրա, ինչպիսիք են Teams-ը և արհեստական բանականության Copilot օգնականը։

Խափանման հետևանքները զգացվել են ամբողջ աշխարհում․ ընկերություններից մինչև պետական կառույցներ՝ օգտատերերը հայտնել են, որ չեն կարողանում հաղորդակցվել Outlook-ի միջոցով։

«Մենք հետևել ենք ծառայությունների աշխատանքը բարելավելու նպատակով իրականացված փոփոխությունների արդյունքներին և հաստատել, որ դրանք չեն տալիս ակնկալվող արդյունքը։ Մենք հայտնաբերում ենք աշխատանքային այլընտրանքային ուղղություններ, որոնք կարող են կիրառվել հզորություններն ավելացնելու համար»,- նշել է տեխնոլոգիական հսկան X-ում՝ չնշելով, թե երբ է ակնկալվում ծառայությունների լիարժեք վերականգնումը։

Խափանումը մեկ ժամվա ընթացքում տարածվել է ամբողջ աշխարհում՝ խաթարելով Microsoft-ի արտադրանքների աշխատանքը 74 երկրներում և տարածքներում, հաղորդում է խափանումներին հետևող Downdetector հարթակը։

Տուժած երկրներից է  Նոր Զելանդիան, որի արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է տարածել՝ նշելով, որ «Microsoft-ի գլոբալ խափանման հետևանքով սահմանափակվել է էլեկտրոնային նամակներ ստանալու հնարավորությունը։ Սա վերաբերում է նաև ամբողջ աշխարհում Նոր Զելանդիայի բոլոր դեսպանատներին, հյուպատոսություններին և ներկայացուցչություններին»։

Սկզբում Microsoft-ը հայտնել էր, որ ուսումնասիրում է «Ամերիկա մայրցամաքում» խափանումների վերաբերյալ հաղորդումները, սակայն ավելի ուշ հաստատել է, որ խնդիրը, ըստ երևույթին, ազդել է «բոլոր տարածաշրջաններում գտնվող օգտատերերի՝ Microsoft 365 ծառայություններին միանալու հնարավորության վրա»։

Microsoft 365-ն ընկերության ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված բաժանորդագրային ծառայությունն է, որը ներառում է այնպիսի հայտնի հավելվածներ, ինչպիսիք են Outlook-ը և Teams-ը։

«Մենք պարզել ենք, որ մի շարք տարածաշրջաններում ենթակառուցվածքների մի հատվածը գերծանրաբեռնված է, ինչը, հավանաբար, նպաստում է կապի խափանումներին։ Մենք ակտիվորեն կիրառում ենք բոլոր հնարավոր միջոցները՝ խափանման ազդեցությունը նվազեցնելու համար»,- նշել է Microsoft-ը։

Առցանց խափանումներին հետևող Downdetector հարթակը ցույց է տվել, որ առավոտյան Վաշինգտոնում և Հոնկոնգում խափանումների վերաբերյալ օգտատերերի հաղորդումների թիվը կտրուկ նվազել է։

Microsoft-ը X-ում հրապարակել է մի շարք թարմացումներ՝ ներկայացնելով ծառայությունների լիարժեք աշխատանքը վերականգնելու շարունակվող, սակայն անհաջող փորձերը։ Հետագայում հրապարակված թարմացումներից մեկում Microsoft-ը հայտնել է, որ նկատվում է «սահմանափակ վերականգնում», քանի որ ընկերությունը փորձում է օգտատերերի հոսքը վերահասցեավորել խափանումից չտուժած սերվերներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի