Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
14.11.2026 | 19:00«Շատ ցավում եմ՝ տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Բայց, ներողություն, ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը։ Չի կարող լինել հասարակությունից անկախ ԱԺ։ Իսկ, այն բանի համար, ինչ այսօր տեղի է ունենում այնտեղ, պետք է ամաչենք, ծեծկռտուքները փաստում են այն մասին, որ դրանց մասնակիցները չունեն մշակութային դաստիարակություն և հենք»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանը։
«Ազգային ժողովում այսօր «ռազբորկաներ» են անում, անհատական հարցեր են պարզում, ինչպես գողական միջավայրում, բակերում։ Վաղը կարող է ավելի վատ լինել»,- ասում է նա։
Տարիներ առաջ Տիգրան Հեքեքյանը տեսակետ էր հայտնել, թե Հայաստանը ազատ անկման մեջ է, և պարզ չէ՝ ինչ ուղով է գնում․ «Չեմ կարծում, որ այսօր Հայաստանն ազատ անկման մեջ է, այն հիմա լուծարման գործընթացի մեջ է։ Մենք չենք պարտվել մարտի դաշտում, մենք պարտվել ենք հոգևոր դաշտում։ Դարձել ենք վայելող, զվարճացող հանրություն, որի համար կարևոր է, որ կուշտ լինի։ Սա պատիվ չի բերում մեր ժողովրդին»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Բաբաջանյան

