Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը

Լուրեր

14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
Բոլորը

Նոյեմբերի 14-ին Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 48-րդ նստաշրջանին։ Իր ելույթում նա անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերին։ Այս մասին տեղեկացնում են ԱԳՄԱ նախարարությունից։

«Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալը ելույթներով հանդես է եկել «Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթնաժողովի հանձնառությունների կատարման ամփոփում» և «Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովի նախապատրաստում» օրակարգային կետերի ներքո։

Իր ելույթներում Ռոբերտ Աբիսողոմոնյաը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ որպես երկխոսության, համագործակցության և համերաշխության հարթակ՝ ընդգծելով ներկայիս միջազգային մարտահրավերների պայմաններում բազմակողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Նախարարի տեղակալն անդրադարձել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված քայլերին` ներկայացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում արձանագրված առաջընթացը, ինչպես նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման և փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ վերջին զարգացումները։

Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցության առաջնահերթություններին՝ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ողջունել է քննարկվող փաստաթղթի նախագծում Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի ներառումը՝ ընդգծելով կրթության, երկխոսության և փոխըմբռնման կարևորությունը հակամարտությունների կանխարգելման և կայուն խաղաղության հաստատման գործում։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն անդրադարձել է նաև 2027թ. Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերին՝ կարևորելով դրանց դերը երիտասարդության շրջանում կապերի ամրապնդման, մշակութային և մարզական փոխանակումների խթանման, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածքում համագործակցության ամրապնդման գործում։ Ներկաների ուշադրությանն է ներկայացվել նաև Ֆրանկոֆոնիայի մշակույթի նախարարների համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը»,- ասվում է հաղորդագրությունում: