ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի

Լուրեր

14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրաստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
Բոլորը

Ամերիկյան կողմն առաջին անգամ Ուկրաինայի առաջ բարձրացրել է Դոնբասից դուրս գալու դիմաց ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության հարցը։ Ուկրաինան գործընկերների հետ քննարկում է անվտանգության երաշխիքների համապարփակ փաթեթ, սակայն կոնկրետ առաջարկ դեռ չկա։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին․ գրում է ուկրաինական interfax-ը։

«Ես բազմիցս ասել եմ՝ Ուկրաինան չի նահանջում և իր հողերը չի հանձնում ահաբեկիչներին։ Ամերիկացիները հարց են բարձրացրել. «Իսկ եթե Ուկրաինան անդամակցի ՆԱՏՕ-ին, դուրս կգա՞ Դոնբասից»։ Սա առաջին անգամ էր։ Մենք գործընկերների հետ քննարկում ենք անվտանգության համապարփակ փաթեթը, որը կարող են առաջարկել մեզ բանակցությունների ընթացքում։ Այն ներառում է ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի անվտանգության կոնկրետ երաշխիքներ, ուժեղ ուկրաինական բանակ՝ համապատասխան թվով զինծառայողներով, սպառազինությամբ և որոշակի ժամանակահատվածի ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև «Բարգավաճման ծրագիրը»՝ հստակ ֆինանսավորման աղբյուրներով ապահովված վերականգնման ծրագիրը»,- ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Զելենսկին։

Նախագահի խոսքով՝ եթե ամերիկյան կողմը և ՆԱՏՕ-ի մյուս գործընկերները հաստատեն նման առաջարկը, ինքը այն կներկայացնի ուկրաինական հասարակության քննարկմանը։ Զելենսկին նշել է, որ չի կարող նման որոշում ընդունել սեփական հայեցողությամբ։

«Եթե նման առաջարկ լինի, ես՝ որպես նախագահ, բաց երկխոսության կգնամ հասարակության հետ և կասեմ. «Տեսեք՝ որտեղ ենք մենք գտնվում, ինչպես են բոլոր գործընկերները միավորվել, և ինչպես են նրանք պատկերացնում հետագա զարգացումները»։ Իհարկե, առանց օկուպացված տարածքները Ռուսաստանի մաս ճանաչելու»,- ընդգծել է նա։

Զելենսկին պարզաբանել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցությունը անվտանգության կարևոր երաշխիք է՝ դաշինքի երկրների հավաքական պատասխանատվության շնորհիվ։ Նրա խոսքով՝ Ուկրաինան նախկինում խնդրել էր իրեն տրամադրել անվտանգության երաշխիքներ՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի օրինակով։ Այժմ ամերիկյան կողմը խոսում է ՆԱՏՕ-ի 4-րդ և 5-րդ հոդվածներին նման երաշխիքների մասին։

«Իմ հարցն ամերիկյան կողմին հետևյալն է. «Եթե դուք մեզ տրամադրեք ՆԱՏՕ-ին «ինչ-որ չափով նման» երաշխիքներ, ամերիկացի զինվորականներ կլինե՞ն մեր տարածքում»։ Նրանց պատասխանը՝ «Ոչ»»,- հավելել է նախագահը։

Զելենսկու խոսքով՝ ԱՄՆ-ն այդ երաշխիքներն անվանում է երկկողմանի և համեմատում Իսրայելի ու Մերձավոր Արևելքի որոշ երկրների հետ անվտանգության պայմանավորվածությունների հետ։

«Մենք չգիտենք, թե դրանք կոնկրետ ինչ պայմանավորվածություններ են, բայց արաբական որոշ երկրներ և Միացյալ Նահանգներն ունեն որոշակի պայմանավորվածություններ։ Այնտեղ կա ամերիկյան ներկայություն, նրանց օգնում են ամերիկյան ավիացիան ու նավատորմը, կան ամերիկյան ռազմաբազաներ։ Երբ Իրանը հարձակվեց այդ երկրների վրա, հարվածեց նաև այդ բազաներին։ Եվ, ինչպես բոլորս հիշում ենք, բազաները պաշտպանելու համար համապատասխան հակաօդային պաշտպանության համակարգերով, «Patriot»ով և այլ միջոցներով պաշտպանվում էր նաև տարածքը։ Այսինքն՝ սա ևս անվտանգության որոշակի երաշխիքների գործելու հնարավոր տարբերակ է»,- պարզաբանել է նա։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչ են նախատեսելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքները և ինչպես են դրանք գործելու գործնականում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի