Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր

Լուրեր

14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
Բոլորը

Նոյեմբերի 14-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Ոստիկանության գվարդիայի վարչական համալիր, ծանոթացել նոր սպառազինությանն ու տեխնիկային, ինչպես նաև հետևել ստորաբաժանումների մարտավարական վարժանքներին։ Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են Գվարդիայի մեկ տարվա գործունեության արդյունքները․ այդ ընթացքում ծառայողները բացահայտել են շուրջ 1000 հանցագործության դեպք և ապահովել հանրային, մշակութային ու մարզական միջոցառումների անվտանգությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

«Այնուհետև կայացել է աշխատանքային խորհրդակցություն, ինչի ընթացքում ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանը ներկայացրել է 1 տարվա ընթացքում ծառայության գործունեության ամփոփ հաշվետվությունը։

Հայկ Բաբայանը նշել է, որ Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել, ինչպես նաև ապահովել հանրային, մշակութային և սպորտային բազմաթիվ միջոցառումների ժամանակ հասարակական կարգն ու անվտանգությունը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը որպես կարևոր ձեռքբերում ընդգծել է, որ հասարակական կարգի և անվտանգության ապահովման տեսանկյունից Ոստիկանության գվարդիայի ձևավորմամբ գաղափարական նոր փոփոխություն է ներդրվել։ Անդրադառնալով Ոստիկանության գվարդիայի ծառայողների կողմից հանցագործությունների բացահայտման դրական ցուցանիշին՝ նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է ինտեսիվորեն շարունակել հանցավորության բացահայտման ուղղությամբ հետևողական աշխատանքը։

Արփինե Սարգսյանը կարևորել է նաև բանակցային բաժնի ծառայությունը, ինչը նորություն է այս գործընթացում՝ ընդգծելով կարողությունների զարգացման և ընդլայնման դերը բաժնի հիմնական առաքելության իրականացման շրջանակում։

Նախարարի խոսքով՝ ընթացիկ տարում տեղի ունեցած խոշորամասշտաբ միջոցառումների ժամանակ որևէ լուրջ միջադեպ չի արձանագրվել, ինչը նաև բանակցային բաժնի ծառայողների կատարած աշխատանքի արդյունքն է։

Անդրադառնալով ծառայողների կարողությունների շարունակական զարգացմանը՝ նախարարը կարևորել է վերապատրաստումների դերը, հատկապես ուժային միջոցների գործադրման ստանդարտի պատշաճ ապահովման տեսանկյունից և շեշտել, որ ստանդարտից ցանկացած շեղում անընդունելի է։ ՆԳ նախարարը նաև ընդգծել է Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների ամբողջական համալրվածության կարևորությունը և հանձնարարել կայուն անձնակազմի ձևավորման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։

Խորհրդակցության ավարտին ՆԳ նախարարն ու Ոստիկանության պետը բարեխիղճ ծառայության համար Ոստիկանության գվարդիայի մի շարք ծառայողների պարգևներ են հանձնել»,- ասվում է հաղորդագրությունում։