Մոսկվան և Բաքուն շարժվում են դեպի դաշնակցային համագործակցության ներուժի լիարժեք բացահայտում. Լավրով

Լուրեր

22.10.2026 | 23:31
Ուսանողական վիզայի պայմանների խախտումը կարող է զրկել ապագայում ԱՄՆ վիզա ստանալու իրավունքից
22.10.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.10.2026 | 23:00
Հիջաբի արգելքի ճնշումների ֆոնին՝ Ադրբեջանի կրոնական բանտարկյալները դիմել են օտարերկրյա դեսպանատներին
22.10.2026 | 22:51
Պուտինը հայտարարել է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները վերսկսելու պատրաստակամության մասին
22.10.2026 | 22:46
Սուրեն Պապիկյանն այցելել է Չեխիայում ՀՀ դեսպանություն
22.10.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտվեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.10.2026 | 22:20
Կասեցվել է «Աշտարակ միլկ»-ի երկու արտադրատեսակների արտադրությունը
22.10.2026 | 22:06
Արգիշտի Մեխակյանը պարզաբանում է ներկայացրել Եկեղեցուց 47,5 մլն դրամ բռնագանձելու որոշման վերաբերյալ
22.10.2026 | 21:52
Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Լոռու մարզի մի շարք բնակավայրերում
22.10.2026 | 21:38
Թուրքիան կհյուրընկալի եվրոպական ու Մերձավորարևելյան երկրներին ԱԳ նախարարներին՝ քննարկելու հակամարտությունները
22.10.2026 | 21:24
Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին
22.10.2026 | 21:10
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ն տնօրենի նոր պաշտոնակատար ունի
22.10.2026 | 20:56
Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա «ոչ լեգիտիմ» բողոքի ցույցերն արգելվելու են
22.10.2026 | 20:40
Ադրբեջանի բնակավայրերից մեկում հիջաբի արգելքի դեմ բողոքի ակցիաների պատճառով շուրջ 90 մարդ է ձերբակալվել
22.10.2026 | 20:31
Սահմանահատում՝ առանց քրեական վարույթի․ ի՞նչ ընթացակարգով կվերադարձվի ադրբեջանցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն ու Ադրբեջանը շարժվում են 2022 թվականի փետրվարին ստորագրված դաշնակցային համագործակցության համաձայնագրի ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք շարունակելու մեր երկխոսությունն արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների մակարդակով։ Սա ամրապնդում է երկու երկրների նախագահների և կառավարությունների, նախարարությունների, գերատեսչությունների և խորհրդարանների միջև կանոնավոր շփումները։ Այս ամենը ցույց է տալիս, որ չնայած երբեմն առաջացող դժվարություններին (դրանք անխուսափելի են կյանքում)՝ մենք շարժվում ենք դեպի 2022 թվականի փետրվարի 22-ին մեր կողմից ստորագրված Դաշնային համագործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ներուժի լիարժեք իրացումը»,- ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ այս տարի կողմերը լուծել են ընդհանուր ողբերգության (AZAL-ի ինքնաթիռի կործանման) հետ կապված բոլոր հարցերը։

«Այս տարի, ամենաբարձր մակարդակով ձեռք բերված համաձայնությունների և կառավարությունների ու մեր նախարարությունների աշխատանքի շնորհիվ, մենք լուծել ենք 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL-ի ուղևորատար ինքնաթիռի կործանման հետևանքների հետ կապված բոլոր հարցերը։ Այսօր մենք կքննարկենք մեր համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները տնտեսական ոլորտում։ Միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը տեղի ունեցավ վերջերս՝ ապրիլին։ Մենք անպայման կքննարկենք Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Ուշադրություն ենք դարձրել «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Այսպիսով, ես անհամբեր սպասում եմ այսօրվա արդյունավետ բանակցություններին»,- ասել է նա։

Լավրովը նշել է, որ պատրաստ են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցերի ամբողջ շրջանակը, այդ թվում՝ իրենց շփումներն ու համագործակցությունը միջազգային հարթակներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի