Մոսկվայում մեկնարկել են Լավրով-Բայրամով բանակցությունները
Քաղաքականություն
17.07.2026 | 13:50
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ ժամանած Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և նրա ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նախարարները նախ դեմ առ դեմ հանդիպում կանցկացնեն, այնուհետև տեղի կունենան ընդլայնված կազմով բանակցություններ՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
Քննարկումը կկենտրոնանա ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային արդիական խնդիրների և օրակարգային թեմաների վրա։ Բանակցություններից հետո նախարարները համատեղ մամուլի ասուլիս կանցկացնեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

