Քուշները պնդում է՝ խաղաղության բանակցությունները ձգձգվել են 2025թ․ Պուտինի նստավայրի վրա Ուկրաինայի հարձակման պատճառով
Քուշների խոսքով՝ ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցում «որոշակի առաջընթացի հասնել» սկսել էր անցած տարվա նոյեմբերին։
«Այնուհետև՝ դեկտեմբերի վերջին, տեղի ունեցավ ուկրաինացիների հարձակումը Պուտինի նստավայրի վրա, ինչը, իմ կարծիքով, հետ շպրտեց նրան»,- ասել է Թրամփի հատուկ բանագնացը։
Նրա խոսքով՝ դրանից հետո՝ 2026 թվականի փետրվարին, ԱՄՆ-ն «սկսեց որոշակի փոքր առաջընթացի հասնել, սակայն այն ժամանակ իրական բեկում դեռ չէր նկատվում»։
«Փետրվարից մինչև սեպտեմբեր մենք մշտական կապի մեջ էինք, սակայն կողմերի կողմից չէինք տեսնում մեծ ճկունություն կամ փոխզիջման պատրաստակամություն, որոնք կարող էին ընդհանուր եզրեր գտնելու հնարավորություն ստեղծել»,- հավելել է նա։
Նշենք, որ 2025 թվականի դեկտեմբերի վերջին Ռուսաստանն Ուկրաինային մեղադրել էր Պուտինի նստավայրի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակվելու մեջ։ Ռուսական կողմը սպառնացել էր «վերանայել բանակցային դիրքորոշումը»։
Ուկրաինան պաշտոնապես հերքել էր այդ տեղեկությունը։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ Ռուսաստանի հայտարարություններն անվանել էր կեղծիք՝ նշելով, որ այդ մասին տեղեկացրել են նաև ամերիկյան կողմին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

