Հայ և ադրբեջանցի քաղհասարակությունների 60 ներկայացուցչի հանդիպում է ընթանում Հայաստանում
Քաղաքականություն
26.11.2026 | 13:54
Սկսվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը, որն այս անգամ անցկացվում է Հայաստանում։ Այս մասին հայտնել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնությունը։
«Ընդհանուր առմամբ, հանդիպմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ»,- ասված է հաղորդագրության մեջ։



Ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչները ժամանել են Հայաստան։
Նոյեմբերի 26-27-ը Հայաստանում կկայանա ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ընդլայնված երկկողմ կլոր սեղան։

