Դեկտեմբերի սկիզբ է այցը լինելու, Բաքու չեմ գնալու, ենթադրում եմ Գյանջա, կամ այլ քաղաք․ Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.11.2026 | 14:37ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի Ադրբեջան նախատեսվող այցը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին։ Այս մասին կառավարության շենքի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԽ քարտուղարը։
«Այո՛, դեկտեմբերի սկիզբ է լինելու։ Եվ Բաքու չի լինելու. անընդհատ գրում են, ո՛չ,Բաքվի մասին չի խոսքը։ Ենթադրում եմ, որ կա՛մ Գյանջա, կա՛մ որևիցե այլ քաղաք»,- նշեց Սիմոնյանը։
Զրույցի ընթացքում ԱԽ քարտուղարը անդրադարձավ նաև արցախցիների անձնագրերում որպես ծննդավայր Ադրբեջան նշելու շուրջ բարձրացված աղմուկին։ Հարցին՝ արդյո՞ք ճիշտ է այդպիսի գրառումը, Սիմոնյանը արձագանքեց՝ նշելով, որ անձնագրային տվյալները ցանկությամբ չեն որոշվում։
«Այդ ժամանակ, երբ իրենք ծնվել են, Արցախ երկիր է եղել։ Արցախի Հանրապետություն իրենք լուծարել են։ Հետո Արցախի Հանրապետություն երբ որ եղել է, իրենք չեն ծնվել այնտեղ։ Այդ ի՞նչ էմոցիաների վրա խաղալու թազա ձև է։ Իսկ որ Ամերիկա են գնում կամ Եվրոպա են գնում, այնտեղ որ անձնագիր են ստանում՝ ի՞նչ է գրված իրենց անձնագրերի մեջ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

