Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ շարունակվում են Վայոց ձորի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների ամրակայման և մաքրման աշխատանքները։ Հաստ մրի ու կեղտի շերտերի հեռացումից հետո վերականգնողները բացահայտել են վառ գույներով միջնադարյան պատկերներ, այդ թվում՝ «Վերջին ընթրիքը» տեսարանում Քրիստոսի դիմանկարը՝ կարմիր լուսապսակով և կապույտ թիկնոցով։ Որմնանկարների վերականգնումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրւթյունը՝ ստորև․

ԿԳՄՍ նախարարության հատկացումներով 2026 թ. իրականացվում են Վայոց ձորի մարզի Շատիվանք վանական համալիր Սբ Սիոն եկեղեցու որմնանկարի  (17-րդ դ.) ամրակայման և մաքրման աշխատանքները:

2024 թ. մշտադիտարկման արդյունքում արձանագրվել էր, որ վանական համալիրը վթարային վիճակում է, ինչպես նաև անմխիթար վիճակում են Սբ Սիոն եկեղեցու որմնանկարները, որոնք պատերի մրի, կեղտի, վանդալիզմի ու անձրևաջրերի հետևանքով գրեթե չեն երևում։

2025 թ. պետության հատկացված միջոցներով մրցույթ է հայտարարվել որմնանկարի վերականգնման գիտանախագծային փաստաթղթերի մշակման համար։ Հաղթող ճանաչված «Ռեստարտ-1» ընկերության (որմնանկարի վերականգնող մասնագետ՝ Ավետիս Ստեփանյան) կազմած գիտանախագծային փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացվել են նախարարությանը կից մոնումենտալ արվեստի հուշարձանների հարցերով աշխատանքային խմբի համաձայնեցմանը:

2026 թ. սկսվել են Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները․ վերականգնումն իրականացնում է մրցույթում հաղթող ճանաչված «Նիկոլայ Միխայլով» Ա/Ձ-ն։

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքների արդյունքում՝ հաստ մրի, հալեցրած մոմերի մաքրումից հետո բացվել են վառ գույներով, քրիստոնեական միջնադարյան որմնանկարչության տեսարաններ ու զարդանախշեր: Հատկապես հետաքրքրական է «Վերջին ընթրիքը» տեսարանում պատկերված Քրիստոսի դիմանկարը՝ կարմիր լուսապսակով, կապույտ թիկնոցով, աջը՝ օրհնության պահին, դեմքն ուղղած դեպի դիտողը: Քրիստոսի դիմանկարում՝  աջ ձեռքի պատկերն աչքի է ընկնում գունային նրբությամբ:

Ցավոք, Սբ Սիոն եկեղեցու ոչ բոլոր որմնանկարներն են պահպանվել, սակայն ներկայում վերականգնվող մեզ հասած որմնանկարների մասնակի բացված հատվածներից կարելի է ենթադրել, որ նկարիչը տեսարանները պատկերել է զարդանախշված շրջանակի մեջ՝ կից արձանագրությամբ բացատրելով յուրաքանաչյուր տեսարանը, ինչը բնորոշ է քրիստոնեական միջնադարյան արվեստին: Ըստ նախագծի՝ որմնանկարների վերականգնողական աշխատանքները կավարտվեն  այս տարվա վերջին:

Պետության հատկացրած միջոցներով Շատիվանք վանական համալիրի պեղման, ամրակայման, նորոգման ու վերականգնման աշխատանքներն իրականացվում են արդեն երկրորդ տարին և կշարունակվեն առաջիկա տարիներին: