Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ

Լուրեր

19.11.2026 | 15:04
Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» ցուցահանդեսը․ կներկայացվի ավելի քան 200 ցուցանմուշ
19.11.2026 | 14:55
Սի Ցզինպինը միջուկային զենքից զերծ աշխարհի կոչ է արել
19.11.2026 | 14:47
Թրամփը հայտարարել է, որ երեք առաջնորդները կանդրադառնան «աշխարհում քննարկվող բոլոր խնդիրներին», նաև Ուկրաինայի պատերազմին
19.11.2026 | 14:45
ԱՄՆ-ն ուսումնասիրում է ԹՐԻՓՓ-ի երկաթուղին․ ամերիկացիները ներկայացրել են նախնական արդյունքները, ռուսների հետ բանակցությունները շարունակվում են
19.11.2026 | 14:38
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Խուան Մատան ավարտել է կարիերան
19.11.2026 | 14:30
Բաքուն Հայաստանից ավելի քան 200 զանգվածային գերեզմանների վերաբերյալ տեղեկություններ է ակնկալում․ Հաջիև
19.11.2026 | 14:22
Արցախի և Հայաստանի միավորման քաղաքական օրակարգ չկա, որովհետև Արցախում հայեր չեն ապրում․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 14:21
Թրամփի, Սի Ցզինպինի և Պուտինի միջև բանակցություններն ավարտվել են․ հանդիպումը 1,5 ժամ է տևել
19.11.2026 | 14:14
Երևանում կասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի գործունեությունը․ հայտնաբերվել են սանիտարական խախտումներ
19.11.2026 | 14:05
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Չինաստանն «ընդհանուր շահեր» ունեն, այդ թվում՝ Ուկրաինայում հակամարտության հարցում
19.11.2026 | 13:54
Ժաննա Անդրեասյանն այցելել է Ծիծեռնակաբերդ․ բարեկարգման աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի
19.11.2026 | 13:46
Պենտագոնի պաշտոնյան վաղաժամ լքել է Ուկրաինայի պաշտպանության հարցերով հանդիպումը՝ Կիևին քննադատելուց հետո
19.11.2026 | 13:37
Չե՛նք հանդուրժելու, զբաղվե՛ք․ Աղաջանյանը Էդգար Ղազարյանի հարցով դիմեց ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:29
Փաշինյանը՝ դեկտեմբերի 3-ին սպասվող Պուտինի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 13:21
Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրո-2028-ին
Բոլորը

Նոյեմբերի 20-ին Աթենքի Ակրոպոլիսի թանգարանում կբացվի «Հին Հայաստան» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, ինչպես նաև Հունաստանի և Կիպրոսի թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներ։ Ցուցահանդեսն ընդգրկելու է Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը՝ նոր քարի դարից մինչև վաղ քրիստոնեական ժամանակաշրջան։ Այն այցելուների համար բաց կլինի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։

ԿԳՄՍՆ-ի հաղորդագրությունը՝ ստորև․

Աթենքի աշխարհահռչակ Ակրոպոլիսի թանգարանում նոյեմբերի 20-ին կբացվի «Հին Հայաստան» խորագրով լայնածավալ միջազգային ցուցահանդեսը, որը կարևոր իրադարձություն է Հայաստանի պատմամշակութային ժառանգության միջազգային ներկայացման և հայ-հունական մշակութային երկխոսության խորացման տեսանկյունից։

Ցուցահանդեսում կներկայացվեն Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ավելի քան 170 բացառիկ ցուցանմուշներ, որոնք կլրացվեն Հունաստանի և Կիպրոսի տարբեր թանգարաններից փոխառված շուրջ 30 նմուշներով։ Այսպիսով, մեկ ցուցադրական հարթակում կհամադրվեն հին աշխարհի մշակութային ժառանգությունը ներկայացնող մշակութային արժեքներ՝ հնարավորություն ընձեռելով բացահայտելու դրանց միջև առկա պատմական և մշակութային առնչությունները։

Առաջին անգամ Հունաստանում նման ընդգրկմամբ կներկայացվի նախաքրիստոնեական շրջանի Հին Հայաստանի մշակութային ժառանգությունը՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հատկապես ուրարտական ժամանակաշրջանին և դրա առնչություններին ու փոխազդեցություններին հին հունական և միջերկրածովյան քաղաքակրթությունների հետ։

Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու այն բարդ առևտրային և հաղորդակցական ուղիներին, որոնք Հայկական լեռնաշխարհը կապում էին Մերձավոր Արևելքի, Արևելյան Միջերկրականի, Կիպրոսի, Էգեյան ծովի ավազանի և Կրետեի հետ։ Ցուցանմուշների միջոցով կներկայացվեն նաև այս տարածաշրջանների միջև ձևավորված մշակութային հաղորդակցության, փոխանակման և փոխազդեցության բազմաշերտ ցանցերը: Դրանք վկայում են հին աշխարհի քաղաքակրթական գործընթացներում Հայաստանի ակտիվ ներգրավվածության, ինչպես նաև ժամանակաշրջանի մտավոր ու գեղարվեստական փոխազդեցություններին նրա գործուն մասնակցության մասին։

Ակրոպոլիսի աշխարհահռչակ հուշարձանային համալիրի հարևանությամբ գտնվող թանգարանում այս ցուցահանդեսի անցկացումն առանձնահատուկ խորհրդանշական իմաստ ունի։ Այն հին աշխարհի երկու հարուստ պատմամշակութային ժառանգություն ունեցող քաղաքակրթությունների հանդիպման, ինչպես նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը միջազգային հանրությանը նորովի ներկայացնելու կարևոր հնարավորություն է։

Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ընտրված ցուցանմուշներն ընդգրկում են ժամանակագրական լայն շրջանակ՝ նոր քարի դարից մինչև վաղ քրիստոնեական ժամանակաշրջան՝ ներկայացնելով Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային զարգացման առանցքային փուլերը։

Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև 2027 թվականի փետրվարի 28-ը։