Ամերիկյան ընկերությունը ՀՀ պաշտոնյաներին է ներկայացրել երկաթուղու ուսումնասիրության արդյունքները․ քննարկվել են ԹՐԻՓՓ-ի շրջանակում նոր ներդրումները
Քաղաքականություն
19.11.2026 | 14:45
Ամերիկյան AECOM ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ կրկին այցելել են Հայաստան՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հաղորդագրությունը՝ ստորև․
AECOM ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական ընկերության ներկայացուցիչներն այս շաբաթ կրկին Հայաստանում էին՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացնելու երկաթուղու ինժեներական ուսումնասիրության նախնական արդյունքները և դիտարկելու ԹՐԻՓՓ-ի շրջանակում ենթակառուցվածքային լրացուցիչ ներդրումների հնարավորությունները։

