Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում

Լուրեր

27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
Բոլորը

Մասիս համայնքի Մարմարաշենում նախատեսվում է կառուցել տարեկան 2,5 մլն տոննա հզորությամբ ցեմենտի գործարան, որը շուրջ 2,5 անգամ գերազանցում է Հայաստանում անցած տարվա ամբողջ ցեմենտի արտադրությունը։

Նախագիծն արդեն ստացել է շրջակա միջավայրի նախարարի դրական եզրակացությունը։ Նախագծի սեփականատերը «Դիջի Դե Գրուպ» ՍՊԸ-ն է, որը փոխկապակցված է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) հետ։

Ուշագրավ է, որ ինչպես արձանագրվել է փորձաքննությամբ՝ գործարանի համար հատկացված տարածքում նկատվել է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված ողնաշարավորների 2 տեսակ։ Ըստ փորձաքննության՝ այդ 2 տեսակն էլ տարածքն օգտագործել են կեր փնտրելու համար։

«Դիջի Դե Գրուպ»-ի կառուցելիք գործարանը նախագծել է չինական SINOMA Beijing Triumph International Engineering ընկերությունը, որը զբաղվում է ցեմենտի արտադրության տեխնոլոգիաների, սարքավորումների և ինժեներական լուծումների նախագծմամբ, սարքավորումների մատակարարմամբ։

Ընկերությանը հատկացվել է 48,95 հա մակերես, բուն գործարանի տարածքը 7,4 հա է լինելու։ Դրա հեռավորությունը հարակից բնակավայրերից՝ Մասիսից, Մարմարաշենից, Ջրահովիտից, Հովտաշենից 1,1-1,2 կմ է, Հրազդան գետի հունից՝ 0,3-0,5 կմ։

Նախագիծն իրականացվելու է 6 տարվա ընթացքում։ Գործարանում ցեմենտն արտադրվելու է ամբողջ ցիկլով՝ կրաքար-կավ պարունակող հումք-կլինկեր-հավելումներ-ցեմենտ։ Արտադրությունը լինելու է չոր եղանակով՝ պտտվող վառարանային համակարգով, որպես վառելիք օգտագործվելու է բնական գազ, հատուկ դեպքերում՝ ածուխ։ 

Գործարանն օգտագործելու է ստորգետնյա ջրերը։ Ընդ որում՝ ջրօգտագործման թույլտվությունն ընկերությունը ՇՄՆ-ից ստացել է 2026-ի մայիսի 27-ին։ Փորձաքննությունում չի գնահատվել, թե ստորերկրյա ջրերի օգտագործումն ինչ ազդեցություն կարող է ունենալ մոտ 205 մետր հեռավորության վրա գտնվող ձկնաբուծարանի վրա։

Գործարանի տարածքի պարագծով նախատեսվում է սանիտարական անտառների տնկում՝ 14 հա մակերեսով։

Հանրային լսումներ՝ «նեղ շրջանակով»

Հանրային լսումներն անցկացվել են Մարմարաշենի ղեկավարի նստավայրում, գործարանի կառուցումն արժանացել է մասնակիցների հավանությանը։

Ուշագրավ է, որ ՇՄԱԳ Հանրային լսումների արձանագրության համաձայն՝ ներկա է եղել 15 մասնակից։ Սակայն կից ցուցակում երկու անձի ստորագրություն չկա, իսկ հրապարակված լուսանկարներում երևում է ընդամենը 11 մարդ։ Արձանագրության համաձայն՝ բնակիչները որևէ հարց չեն տվել։

«Դիջի Դե Գրուպ»-ն ու Սեդրակյանները

«Դիջի Դե Գրուպ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2022 թվականի մարտի 30-ին։ Հայաստանի պետական ռեգիստրում ընկերության սեփականատեր ու տնօրեն գրանցված է Գառնիկ Ավետիսյանը։ 

Ավետիսյանը Մհեր Սեդրակյանի որդու՝ Դավիթ Սեդրակյանի հետ «Բիդեք», «Բեստ Ֆրենդս», «Հայրենիք Շին» ընկերությունների համասեփականատերն է։

Դավիթ Սեդրակյանն ԱԺ նախկին պատգամավոր է, 2021 թվականին ընտրվելով Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքով՝ նա կարճ ժամանակ անց հրաժարվեց պատգամավորական մանդատից։ 

Նրա հայրը՝ Մհեր Սեդրակյանը, անցնում է քրեական գործով, որի քննությունը դատարանում սկսվել է 2021-ին և դեռ շարունակվում է։ Նրան մեղադրանք է առաջադրվել, որ 1999-2008 թվականներն, երբ նա Էրեբունի համայնքի ղեկավարն էր, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ 2004 թվականի ընթացքում համայնքի ավագանու անդամների օժանդակությամբ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության և Էրեբունի համայնքի շահերին հակառակ, ինչի հետևանքով համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ 

Չնայած քրեական գործին՝ Սեդրակյանների շինարարական «Բիդեք» ընկերությունը պետական գնումների բազմամիլիոնանոց պայմանագրերի հաղթող է, ընդ որում՝ 2024-ին նրանց պետական պատվերները կտրուկ աճ են գրանցել, նաև դրա արդյունքում 2,5 մլրդ դրամ մաքուր շահույթ ունեցել։

Հիշեցնենք, որ «Բիդեք» ընկերությանն են վստահվել նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի վերականգնման աշխատանքները, որոնց որակի հետ կապված եղան ահազանգեր և մասնագիտական քննադատություններ։

Գայանե Խաչատրյան