Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը

Լուրեր

21.10.2026 | 23:30
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել՝ Բաքվի կողմից Անկարայի նկատմամբ կոշտ քայլերի ֆոնին
21.10.2026 | 23:21
Քննարկվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027–2030թթ. գործողությունների ծրագրի համաձայնեցման ընթացքը
21.10.2026 | 23:14
Դեմիրճյան փողոցում գծանշումներ կլինեն. քաղաքապետարանը խնդրում է մեքենաներ չկայանել
21.10.2026 | 23:02
Ամբողջ աշխարհում սպասում են կիբերհարձակումների, հայտնաբերվել են կրիտիկական խոցելիություններ
21.10.2026 | 22:48
Սրբուհի Գալյանը Թուրքիայում քննարկմանը ներկայացրել է Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումները
21.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.10.2026 | 22:18
Թուրքիան մտադիր է մանդատ ստանալ՝ Սաուդյան Արաբիա զինծառայողներ ուղարկելու համար
21.10.2026 | 21:58
Երևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում, Դարպաս բնակավայրում վթարային գազանջատում կլինի
21.10.2026 | 21:43
TikTok-ն արգելափակվել է Ադրբեջանի դպրոցներում․ արգելքի տակ է ավելի քան 200 թեմա
21.10.2026 | 21:30
Նվեր է Պուտինին․ Պենտագոնի նախկին պաշտոնյան՝ ՌԴ-ի հետ Թրամփի դիզելային գործարքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:13
Տուգանքները խստացվում են. 5 հազարի փոխարեն 20 հազար դրամ՝ երկրորդ շարքում կայանելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 21:00
Առուշ Առուշանյանը պետականամետ մտածելակերպ ունի՝ գործակցում է կենտրոնական իշխանության հետ, որ Գորիսը ծաղկի․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:51
Թուրքիան, Կատարը, Պակիստանը և Ինդոնեզիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
21.10.2026 | 20:42
Պուտինն ու Ուիթկոֆը քննարկել են Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վերսկսման հնարավորությունը
21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել Մյոնխենգլադբախի «Բորուսիային»։

«Կառուցեցի հիշողություններ։ Ձեռք բերեցի փորձ։ Շնորհակալություն, «Բորուսիա»։ Մաղթում եմ միայն լավագույնը»,- սոցցանցերում գրել է 22-ամյա ֆուտբոլիստը։

Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական «Տեներիֆեում», հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերը կնքել են երկու տարվա պայմանագիր, որն ունի ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորություն։

Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի տվյալներով, Իսպանիայի Սեգունդայի ներկայացուցիչը շուրջ 300 հազար եվրո կվճարի գործարքի համար։

Հրանտ-Լեոն Ռանոսը 2023 թվականին Մյունխենի «Բավարիայի» երկրորդ թիմից էր տեղափոխվել «Բորուսիա», որի գլխավոր թիմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ։ 2025-ին նա վարձավճարով խաղացել է գերմանական «Կայզերսլաուտերնում», իսկ անցած մրցաշրջանում՝ Բրաունշվեյգի «Այնտրախտում»։ Transfermarkt-ը 600 հազար եվրո է գնահատում հարձակվողի տրանֆերային արժեքը։