Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում

Լուրեր

27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
Բոլորը

Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» տարածաշրջանային խորհրդատվական ձևաչափի հաջորդ նախարարական հանդիպումը բոլոր վեց երկրների մասնակցությամբ շուտով կկայանա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք հուսով ենք, որ մեր ադրբեջանցի և հայ գործընկերները կպայմանավորվեն հաջորդ նախարարական հանդիպումների ժամանակացույցի շուրջ, և մենք կորոշենք՝ այն տեղի կունենա Բաքվո՞ւմ, թե՞ Երևանում»,- ասել է նա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Լավրովն ընդգծել է, որ «3+3» հարթակը (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան) զգալի ներուժ ունի տարածաշրջանային մարտահրավերները լուծելու համար՝ երկրների ջանքերով՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։

«Մենք անդրադարձել ենք հավաքական Արևմուտքի երկրների կողմից Հարավային Կովկասը որպես աշխարհաքաղաքական դիմակայության ասպարեզ օգտագործելու փորձերի խնդրին։ Այս համատեքստում մենք տեսնում ենք տարածաշրջանային համագործակցության զգալի ներուժ «3+3» հարթակի շրջանակում, որը միավորում է Հարավային Կովկասի երեք երկրներին՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը և նրանց հարևաններին՝ Ռուսաստանին, Իրանին և Թուրքիային»,- ասել է Լավրովը։

Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

«Մոսկվան պատրաստ է օգնել Բաքվին ու Երևանին տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև մարդասիրական հարցերի լուծման գործում»,- ընդգծել է ռուսաստանցի պաշտոնյան։

Իր հերթին, Բայրամովը հայտարարել է, որ «3+3» ձևաչափը պահանջված է, և մասնակից երկրները պետք է քննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ շրջանակը։

«2021 թվականին Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի համատեքստում մենք ունեինք այլ իրավիճակ, այլ դինամիկա։ Այսօր իրավիճակը կտրուկ փոխվում է։ Մինչ օրս անցկացվել է երեք հանդիպում Մոսկվայում, Թեհրանում և Ստամբուլում, վերջինը՝ 2024 թվականին։ Մեր դիրքորոշումն այն է, որ երրորդ հանդիպումից հետո ադրբեջանական կողմն առաջարկել էր հաջորդ հանդիպումը 2024 թվականին անցկացնել Ադրբեջանում։ Մենք կարծում ենք, որ այս ձևաչափը պահանջված է և կարևոր, բայց մասնակից երկրները պետք է քննարկեն մեր երկրների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի ամբողջ շրջանակը։ Ելենելով այս մոտեցումից՝ մենք վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը հաջորդ հանդիպումը Ադրբեջանում  ընդունելու»,- նշել է Ջեյհուն Բայրամովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի