Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Հրայր Թովմասյանն ընդդեմ Հայաստանի գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Այս մասին Factor.am-ին ասաց Թովմասյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը 2026 թվականի փետրվարին մտել է օրինական ուժի մեջ, որից հետո դադարեցվել է նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակը։ Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո 4 ամսվա ընթացքում Թովմասյանն իրավունք ուներ գանգատ ներկայացնելու ՄԻԵԴ, ինչը, փաստորեն, արել է։

Հրայր Թովմասյանը 2024-ի սեպտեմբերին մեղավոր է ճանաչվել արդարադատության նախարար եղած ժամանակ չարաշահումներ կատարելու մեջ, սակայն նա մեղադրանքը չի ընդունել, բազմիցս պնդել է, որ իր նկատմամբ քաղաքական դրդապատճառներով հետապնդում է իրականացվել։

Ըստ գործի՝ Հրայր Թովմասյանը 2012-2013թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Բաղրամյան 1 նոտարական տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող Նորայր Փանոսյանի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նոտարական տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացին։ Նոտարական տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Թովմասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն, այնուհետև, օգտագործելով 2 նոտարների կախյալ վիճակը, 2013թ. հոկտեմբերին վերջիններիս հետ ձեռք է  բերել նրանց համար ակնհայտ ոչ շահավետ գնով տարածքը վարձակալությամբ հանձնելու պայմանավորվածություն:

Թովմասյանի գործի քննությունն առաջին ատյանի դատարանում մի քանի տարի է տևել։ Նա պարբերաբար բարձրաձայնել է, որ գոնե մեկ ապացույց առկա չէ, գեթ մեկ ցուցմունք չի տրվել այն մասին, որ ինքը կապ է ունեցել նոտարական տարածքի հետ։ Նա հայտնել է նաև, որ իր դեմ սկսված գործընթացի նպատակն իրեն Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից զրկելն է եղել, իսկ մինչև քրեական հետապնդում հարուցելն իրեն բազմիցս առաջարկել են հրաժարական տալ։

Մեղադրական դատավճռից հետո Թովմասյանը նաև ՍԴ դատավորի կարգավիճակից է զրկվել։ «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի համաձայն՝ ՍԴ դատավորի լիազորությունները դադարում են, եթե օրինական ուժի մեջ է մտել նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով:

Արաքս Մամուլյան