Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Ռուսաստանի կողմից հնարավոր սահմանափակումներին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին։ Արձագանքելով Ռուսաստանի սանիտարական մարմինների կողմից սպասվող ստուգումների և հնարավոր սահմանափակումների վերաբերյալ հարցին՝ վարչապետը վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը բաց համագործակցության. «Եթե Ռուսաստանի համապատասխան մարմինները մտահոգություններ ունեն, մենք թափանցիկ ենք, ասում ենք՝ եկե՛ք ստուգեք, եկե՛ք իրար հետ ստուգենք»։ …

