Զեկույց կհրապարակվի, որտեղ եկեղեցու հետ կապված բոլոր հարցերին պատասխան կտրվի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ սննդամթերքի անվտանգությանը, հայ-իրանական հարաբերությունների վրա ԱՄՆ պատժամիջոցների հնարավոր ազդեցությանը, էներգետիկ ռազմավարության վերանայմանը և Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին:

Պատասխանելով ձկնաբուծարանների ստանդարտների և սննդի վաճառքի վերաբերյալ հարցադրումներին՝ վարչապետը կարևորեց սննդի անվտանգության տարանջատումը որակական և համային հատկանիշներից։ 

«Դա չի նշանակում, թե այն ինչ որ վաճառվում է, մարդու համար վտանգավոր է… խոսքը համային որակական հատկանիշների մասին է»,-ասաց նա։ 

Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է, որ այնտեղ, որտեղ անվտանգության հետ կապված խնդիրներ են արձանագրվում, վաճառքի կասեցումը պարտադիր է և իրականացվում է տեսչական մարմինների կողմից։

Անդրադառնալով Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից հայտարարված տնտեսական պատերազմին և դրա ազդեցությանը հայ-իրանական հարաբերությունների վրա՝ Փաշինյանը հայտնեց, որ Հայաստանը մտահոգված է ստեղծված իրավիճակով․ «Մենք նաև այդ թեմայի վերաբերյալ շատ սերտ աշխատում ենք և՛ Միացյալ Նահանգների և՛ Իրանի իսլամական հանրապետության հետ և մեր ցանկությունն այն է, որ այս իրադրությունը հնարավոր շուտ լուծվի»։

Նոր ատոմակայանի կառուցման որոշման վերաբերյալ Փաշինյանը հայտնեց, որ այն դեռ ընդունված չէ, սակայն որոշումներ կկայացվեն առաջիկայում։ Նա հավելեց, որ Հայաստանի էներգետիկ ռազմավարությունը վերանայման կարիք ունի, քանի որ հանրապետությունում արդեն գործում է արհեստական բանականության երկու գործարան, որոնք մեծ ծավալի էլեկտրաէներգիա են սպառում, ինչը կարող է էլեկտրաէներգիայի դեֆիցիտ առաջացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան