Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ՀՀ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները, որոնցով նախատեսվում է վերանվանել և վերաիմաստավորել երեք գերատեսչությունների գործունեությունը։

ԱԳՆ-ն դառնում է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն։ Վարչապետի խոսքով՝ Երրորդ հանրապետության տարիներին արտաքին քաղաքականության շուրջ 75-80 տոկոսը կապված է եղել Ղարաբաղյան հակամարտության օրակարգի հետ։

«Այժմ, երբ Հայաստանը թևակոխում է զարգացման նոր փուլ, արտաքին դիվանագիտության, դեսպանությունների և առևտրային կցորդների հիմնական առաքելությունը պետք է դառնա միջազգային տնտեսական հարաբերությունների և առևտրի խթանումը»,- ասաց վարչապետը։

ԲՏԱ-ն դառնում է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Փաշինյանի խոսքով՝ գերատեսչության կազմում կստեղծվի արհեստական բանականության (ԱԲ) գրասենյակ։

Նա տեղեկացրեց, որ Հայաստանում արդեն գործում է 3 սուպերհամակարգչային կենտրոն, որոնցից 2-ը ԱԲ գործարաններ են։

«Ոլորտի բուռն աճը նաև էներգետիկ մարտահրավերներ է առաջացնում՝ պահանջելով էլեկտրաէներգիայի սպառման պրոգրեսիվ աճի վերահաշվարկ։ Միևնույն ժամանակ, պետական քաղաքականությունը պետք է միտված լինի նրան, որ ԱԲ-ն ոչ թե դուրս մղի մարդուն աշխատաշուկայից, այլ բարձրացնի նրա աշխատանքի արդյունավետությունը»,- ասաց Փաշինյանը։

ԱՍՀՆ-ն դառնում է Աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Վարչապետը նշեց, որ պետք է հաղթահարել խորհրդային այն ընկալումը, թե «աշխատանքը չարչարանք է, իսկ բարեկեցությունը պետք է ապահովի պետությունը»։

«Նոր բանաձևն է՝ «Պետությունը պետք է ուժեղացնի մարդուն, մարդը պետք է ուժեղացնի պետությանը»։ Բարեկեցության ճանապարհը կրթությունն է, որակյալ աշխատանքը, առողջ ապրելակերպն ու արժանապատիվ վաստակը»,- ընդգծեց վարչապետը։

Փաշինյանը շեշտեց, որ կրթությունը պետական համակարգում դառնալու է պարտադիր․ ներդրվող նոր համակարգով կրթությամբ զբաղվող և որակավորում բարձրացնող պաշտոնյաները կստանան հավելավճարներ (բոնուսներ), իսկ ինքնակրթությունից խուսափողների վարձատրությունը կնվազի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան