Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Իշխան Գելոյանը համալրել է Ռուսաստանի Մեդիալիգայում հանդես եկող Lit Energy ակումբը, որը պատկանում է ռուս բլոգեր Միխայիլ Լիտվինին։ «Վստահ ենք, որ նրա ֆուտբոլային հմտություններն ու փորձը կօգնեն մեր ակումբին հաջողության հասնել»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ։ Պրոֆեսիոնալ մակարդակում 33-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել «Բալթիկայում», «Լուչում», «Շիննիկում», «ԲՄԱ-Խաբարովսկում», «Վելեսում» և այլ …

