Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի, ընդդիմադիր ուժերի համախմբման, Հայաստանի ներքաղաքական իրավիճակի և հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ Factor TV-ի տաղավարում իր տեսակետներն է հայտնել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը։

Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած քաշքշուկին և դրա առթիվ հարուցված քրեական վարույթին, Ղազարյանը նշեց, որ անձամբ գտնվել է իրադարձությունների կենտրոնում, սակայն ինքը փորձել է օգնել գործընկերներին։ Միջադեպի ողջ պատասխանատվությունը պատգամավորը բարդում է խորհրդարանի ղեկավարության վրա․

«Այն, ինչ որ տեղի է ունեցել, դա Ազգային ժողովի նախագահի մեղքով է, որովհետև ինքը չի կարողանում Ազգային ժողովի աշխատանքները կազմակերպել, և դա դրա հետևանքն է։ Ընդհանուր Ազգային ժողովը պառլամենտական մթնոլորտի, հյուրերի և ոչ հյուրերի դասակարգման, իսկ դա նախագահելու ընթացքում սուբյեկտիվ վերաբերմունքի, լարված իրավիճակները ոչ թե հարթելու, այլ նրանց նյարդայնացնող, լարվածություն հաղորդելու մտադրության, դա բացարձակապես Ռուբեն Ռուբինյանի մեղքն է, որ Ազգային ժողովում և դա միակ դեպքը չի, էլի նման լարվածություն եղել է, ու բոլորը իր պատճառով է»։

Խոսելով արտախորհրդարանական և խորհրդարանական ընդդիմադիր ուժերի համախմբման մասին՝ Ղազարյանը հորդորեց կուսակցությունները չկապել բացառապես անհատների և նախկին նախագահների անունների հետ՝ շեշտելով, որ դրանք ինստիտուցիոնալ կառույցներ են։ Նրա խոսքով՝ համախմբումը տեղի է ունեցել հստակ օրակարգի շուրջ.

«Համախմբումը ոչ միայն ալիևյան սահմանադրությունից պաշտպանելն է Հայաստանի Հանրապետությունը, պաշտպանել Հայաստանի անկախությունը, այլև  ևս երեք խնդիրներ։ Դրանցից մեկը խաղաղությունն է առանց զիջումների, առանց նոր կորուստների, աջակցությունը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Հայաստանի ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը։ Այսինքն՝ քաղաքական ուժերը համախմբվել են այս չորս հիմնական գաղափարների շուրջ… Դրանցից յուրաքանչյուրը ենթադրում է իշխանափոխություն»։

Պատասխանելով այն հարցին, թե ինչու մինչ օրս ընդդիմությանը չի հաջողվել հասնել իշխանափոխության, Ղազարյանը պնդեց, որ Հայաստանում ժողովրդավարություն գոյություն չունի, իսկ իշխանությունն առաջնորդվում է ռեպրեսիվ մեթոդներով.

«Հայաստանի քաղաքացիները զրկված են Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման շրջանում իշխանություն ձևավորելու հնարավորությունից, որովհետև Նիկոլ Փաշինյանը գողացել է Հայաստանի քաղաքացիների իշխանությունը ապօրինաբար, զավթել է այդ իշխանությունը և ծառայեցնում է թշնամական պետությունների շահերին»։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին և բանակցվող Խաղաղության պայմանագրին՝ պատգամավորը կտրուկ կասկած հայտնեց փաստաթղթի ստորագրման հեռանկարի վերաբերյալ, իսկ Ադրբեջանի գործողությունները որակեց որպես շարունակվող պատերազմ.

«Խաղաղության պայմանագիրը իմ ներքին համոզմամբ առհասարակ չի ստորագրվելու, նման փաստաթուղթ չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եթե ինքը մեզ ընկալում է որպես թշնամի, թշնամու դեմ պատերազմում են, թշնամու դեմ պայքարում են, և հիմա գոյություն ունի պատերազմ, որովհետև պետությանը շրջափակման մեջ պահելը պատերազմական գործողությունների դրսևորումներից մեկն է։ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի նկատմամբ իրենց վերաբերմունքը անգամ 2020 թվականից հետո, անգամ դրանից հաջորդող բազմաթիվ զիջումներից հետո չի փոխվել»։

Այն հարցին, թե որն է ընդդիմության այլընտրանքային ծրագիրը, Էդգար Ղազարյանը հստակեցրեց.

«Մեր այլընտրանքային ծրագիրը դա մեր պետականության, անկախության պաշտպանումն է և հայկական շահերից բխող որոշումների կայացումը… Իլհամ Ալիևը չի կարող որոշել մեր երկրի հետ կապված ոչինչ։ Նա մի բան կարող է անել միայն իր պահանջները կատարել, և նա ի՞նչ պահանջ ներկայացնում է, սա սուսուփուս կատարում է, ու եկել հասել է մինչև մեր պետությունը իրավաբանորեն վերացնելու գործընթացին»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան