ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Factor TV-ի հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական մարտահրավերներին, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամին, Եվրաինտեգրմանն ու ՀՀ անվտանգային համակարգի բարեփոխումներին:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության պայմանագրի և դրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ քաղաքագետն ընդգծում է, որ գործընթացն արտացոլում է հետպատերազմյան իրողությունները. «Այսօրվա գործընթացը համապատասխանում է այն ռազմավարական և ռազմաքաղաքական իրականությանը, որը ստեղծվել է 44-օրյա պատերազմի արդյունքում, նաև 23 թվականին տեղի ունեցած Արցախի հայության դեպորտացիայի հետևանքով»։ Նա հավելում է, որ նման լայնամասշտաբ գործընթացները նաև ավելի մեծ ազդեցությունների արդյունք են. «Խաղաղության գործընթացը մեծամասամբ ազդեցություն է կրել ավելի գլոբալ դերակատարների ներգրավվածությունից»։

Անդրադառնալով Բաքվի կողմից ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջին և Անկախության հռչակագրին հղումը հանելու խնդրին՝ Մինասյանը նշում է, որ միջազգային իրավունքի տեսանկյունից նման պահանջները Հայաստանի կարգավիճակը չեն փոխում. «Որպես միջազգայնագետ պարզ է, որ ինչ-որ պատմական փաստաթղթերի փոփոխությունը կամ Սահմանադրության փոփոխությունը կամ որևէ այլ ներքին իրավական գործընթաց չի վերացնում այն իրողությունը, որ Հայաստանը իսկապես հանդիսանում է կայացած միջազգային հանրության լիակատար անդամ, և դրանով ոչ մի բան չի փոխվում»։

Միաժամանակ, նա զգուշացնում է, որ միայն պայմանագրի ստորագրումը խնդիրների վերջնական լուծում չէ և այն բացարձակ երաշխիք դառնալ չի կարող. «Այսպես կոչված, խաղաղության փաստաթղթի ներկայության դեպքում դա նույնպես լիակատար անվտանգության երաշխիք չի կարող հանդիսանալ, որովհետև երաշխիքը կարող է լինել կայուն ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական բալանսը… կամ երկարաժամկետ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ  իրավիճակի, որը կարող է փոխել թշնամանքի վերաբերմունքը»։

Հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունը և ճգնաժամը Սերգեյ Մինասյանը պայմանավորում է ռազմավարական տրամաբանության խզմամբ. «Ամբողջ ռազմավարական տրամաբանությունը հայ-ռուսական հարաբերությունների 30 տարվա ընթացքում ենթադրում էր, որ Ռուսաստանը պիտի աջակցեր հայկական կողմին, որ Լեռնային Ղարաբաղը մնար հայկական։ Այդ տրամաբանությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև որևէ փաստաթղթում չկա դրույթ, որ Հայաստանը չպիտի զարգացնի իր հարաբերությունները Եվրամիության հետ»։ Խոսելով հնարավոր հանգուցալուծման մասին՝ նա նշում է, որ եթե այն լինի, դա ենթադրելու է փոխհամաձայնություն. «Դա իր մեջ կներառի այսպես կոչված պակետային լուծում։ Այսինքն՝ Երևանը և Մոսկվան կհամաձայնվեն նոր modus vivendi կամ modus operandi, այսինքն՝ ոնց փորձել առաջ գնալ հարաբերություններում»։

Անդրադառնալով Եվրամիության հետ վիզաների ազատականացման գործընթացին՝ Մինասյանն ընդգծում է տեղական ինստիտուտների աշխատանքի կարևորությունը. «Եթե չլինեն ինչ-որ գլոբալ ֆորսմաժորային քաղաքական իրադարձություններ Հայաստանի հետ չկապված, օրինակ ուկրաինական ուղղությամբ, ապա այստեղ մեծամասամբ դա կախված կլինի, թե մեր համապատասխան գերատեսչությունները ինչ էֆեկտիվությամբ կզարգացնեն եւ կավարտեն աշխատանքները»։

Նա նաև շեշտում է, որ Եվրաինտեգրումն ու անվտանգությունը պետք չէ տարանջատել, քանի որ դրանք փոխկապակցված են. «Եվրաինտեգրումը անվտանգությունից բաժանելը կարծում եմ մի քիչ արհեստական է… Արդյոք էֆեկտիվ պաշտպանական նախարարության ունենալը, արդյոք էֆեկտիվ հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները, ինֆորմացիոն սպառնալիքներին ի զորու համակարգ ունեցող պետությունը․․․ այդ գործընթացը եվրաինտեգրու՞մ է, թե՞ միայն անվտանգային։ Պարզ է, որ երկուսը միասին են»։

Ամփոփելով Հայաստանի անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի թեման և դաշնակիցների որոնումը՝ քաղաքագետն արձանագրում է, որ զուտ սպառազինության ձեռքբերումը բավարար չէ. «Անվտանգության ապահովելը դա ոչ միայն զենք եւ զինամթերք առնելն է, չնայած այդ գործընթացն էլ է գնում։ Դա առաջին հերթին ռազմական, անվտանգային համակարգի բարեփոխումն է։ Սեփական համակարգի, որը կարող է տարբեր և դիվերսիֆիկացված լինել»։ Մինասյանի խոսքով՝ այդ նպատակին հասնելու համար, անվտանգության համակարգի կառուցումը պահանջում է բազմաշերտ մոտեցում, որն իր մեջ ներառում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական ու տեխնոլոգիական հզորացում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան