Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական Իզմիր քաղաքի  Ալիաղա շրջանում գտնվող HABAS երկաթի և պողպատի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի։ Ինչպես հայտնել է Իզմիրի նահանգապետարանը, հիվանդանոցում մահացել է ծանր վիրավորում ստացած անձանցից մեկը, իսկ փլատակների տակից դուրս է բերվել ևս երկու զոհի մարմին։

Նահանգապետարանի տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել կեսօրին մոտ՝ HABAS Demir Celik A.Ş. գործարանում։ Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, և օդում տարածվել են ծուխ ու փոշու ամպեր։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ, բժշկական և որոնողափրկարարական խմբեր։

Ավելի վաղ իշխանությունները հայտնել էին երեք զոհի և 13 վիրավորի մասին, որոնց թվում եղել է ծանր վիճակում գտնվող երեք մարդ։ Վիրավորները տեղափոխվել են տարածաշրջանի տարբեր հիվանդանոցներ։

Նահանգապետարանի վերջին հայտարարության համաձայն՝ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված անձանցից մեկը մահացել է։ Փլատակների տակից դուրս բերված ևս երկու անձի մահը նույնպես հաստատվել է։ Այսպիսով՝ զոհերի ընդհանուր թիվը հասել է 6-ի։

Որոնողափրկարարական խմբերը շարունակել են աշխատանքները՝ փլատակների տակ դեռևս մնացած մարդկանց հասնելու համար։ Նահանգապետարանը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են «առանց ընդհատումների և մեծ զգուշությամբ»։

Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Վեդաթ Իշըքհանը հայտնել է, որ Սոցիալական ապահովության հաստատությունը պայթյունի հանգամանքներն ուսումնասիրելու համար գլխավոր տեսուչ է նշանակել։

«Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Մեր ամենամեծ հույսն այն է, որ զոհերի թիվն այլևս չի աճի»,- ասել է  նա՝ հավելելով, որ նախարարությունը ուշադիր հետևում է իրադարձությունների զարգացմանը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի