ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին

Լուրեր

09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
Բոլորը

Եվրամիության ներկայացուցիչները կմասնակցեն նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում կայանալիք՝ Ուկրաինայի պատերազմի խաղաղ կարգավորման բանակցություններին։ Այս մասին X միկրոբլոգում հաստատել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը,  գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նոյեմբերի 9-ին Եվրահանձնաժողովի նախագահը այցով ժամանել է Սևծովյան տարածաշրջան։ Մեկնելուց առաջ նա հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և կրկին աջակցություն հայտնել էներգետիկ և պարենային ենթակառուցվածքների նկատմամբ հրադադար հաստատելու նրա կոչերին։

«Մենք նաև քննարկել ենք խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ շարունակվող ջանքերը և այս շաբաթ Աբու Դաբիում կայանալիք խաղաղ բանակցությունները, որոնցում ԵՄ-ն ներկայացված կլինի մեր գործընկերների հետ միասին»,- ասվում է Եվրահանձնաժողովի նախագահի հաղորդագրության մեջ։

Ֆոն դեր Լայենը հավելել է, որ ակնկալում է այս շաբաթվա վերջին Դուբլինում հանդիպել Զելենսկիի հետ և այլ առաջնորդների հետ քննարկել խաղաղության հասնելու հաջորդ քայլերը։ Միևնույն ժամանակ, Reuters գործակալությունը նոյեմբերի 9-ին փոխանցել է Գերմանիայի կառավարության խոսնակի հայտարարությունը, որի համաձայն՝ Բեռլինը Աբու Դաբիում կայանալիք բանակցություններին կներկայացվի անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդականի մակարդակով։

Միևնույն ժամանակ, նոյեմբերի 9-ին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ «առաջիկա օրերին Աբու Դաբիում տեղի ունենալիքը եռակողմ բանակցություններ են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ»։ Այսպես նա մեկնաբանել է այն հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ մի շարք եվրոպական երկրների ներկայացուցիչներ նախատեսում են մասնակցել բանակցություններին։

«Ինչ վերաբերում է եվրոպացիների ներկայությանը, ապա, ինչպես գիտեք, ամերիկացիներն ունեն եվրոպացիների հետ հաղորդակցվելու իրենց ուղիները, ուկրաինացիները՝ եվրոպացիների հետ շփվելու իրենց ուղիները, և, ըստ ամենայնի, նրանք արդեն ձևավորում են համակարգման իրենց մեխանիզմը։ Բայց ևս մեկ անգամ կրկնում եմ՝ խոսքը Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցությունների մասին է»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշենք, որ նախօրեին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն RTL հեռուստաալիքի եթերում հայտնել էր, որ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցություններին կմասնակցի նաև եվրոպական կողմը։ Նա, սակայն, չէր հստակեցրել, թե կոնկրետ ով է ներկայացնելու Ֆրանսիան։

Նոյեմբերի 10-ին և 11-ին նախատեսված բանակցությունների հիմնական թեման կլինի Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի դադարեցման ուղիների որոնումը։ Սա նման ձևաչափով առաջին հանդիպումն է լինելու 2026 թվականի փետրվարից ի վեր։

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին քննադատել էր Ուկրաինայի շուրջ բանակցային գործընթացում եվրոպական երկրների մասնատված գործողությունները և կոչ արել ձևավորել ԵՄ միասնական պատվիրակություն։ Իր հերթին,  ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն ընդգծել էր, որ Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիրը չպետք է կնքվի առանց Եվրամիության մասնակցության։ Բեռլինում նույնպես կարծում են, որ առանց եվրոպական երկրների մասնակցության բանակցությունները «արդյունավետ չեն լինի»։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի