Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան

Լուրեր

28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
28.11.2026 | 15:00
«Բարգավաճ Հայաստան»-ը դիմումներ է ներկայացրել ՍԴ և ՄԻԵԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով
28.11.2026 | 14:38
Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 14:25
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալակիր են դարձել Տոկիոյի Գրան Պրիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արբանյակային դիտարկումները 2026 թվականի հոկտեմբերին Անտարկտիդայի շուրջ ծովային սառույցի տարածման ռեկորդային նվազագույն ցուցանիշ են գրանցել։ Այս տվյալներն ավելի ցածր են, քան 2023 թվականի հոկտեմբերին գրանցվածները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

«Սեպտեմբերի 11-ին գրանցվել է ձմեռային առավելագույն ցուցանիշը՝ 17,72 միլիոն կմ²․ սա երրորդ ամենացածր մակարդակն է 1979 թվականին արբանյակային մշտադիտարկման մեկնարկից ի վեր։

Հաջորդ չորս շաբաթվա ընթացքում սառցածածկույթի մակերեսը 📉կրճատվել է ևս մոտ 1,3 միլիոն կմ²-ով։ Հոկտեմբերի կեսերին այն 2,3 միլիոն կմ²-ով (12%-ով) ցածր էր երկարաժամկետ միջին ցուցանիշից՝ սահմանելով պատմական նվազագույն մակարդակ տարվա այս ժամանակահատվածի համար։

Գիտնականները նշում են, որ 2015 թվականից ի վեր Անտարկտիդայի ծովային սառույցի նվազման գործընթացը զգալիորեն արագացել է։ Ավելին, սառույցն այժմ ոչ միայն ավելի ուշ է գոյանում, այլև ավելի վաղ է քայքայվում։ Որոշ շրջաններում սառցային սեզոնի տևողությունը կրճատվել է 3–4 ամսով։

Հնարավոր պատճառների թվում են օվկիանոսի վերին շերտերում ջերմության պարունակության աճը, ինչպես նաև մթնոլորտային շրջանառության, քամիների ուղղությունների և օդի ջերմաստիճանի փոփոխությունները։

Ծովային սառույցը վճռորոշ դեր է խաղում Երկրի կլիմայական համակարգի կարգավորման գործում՝ անդրադարձնելով արևային ճառագայթումը և սահմանափակելով ջերմափոխանակումն օվկիանոսի ու մթնոլորտի միջև»,- ասվում է գրառման մեջ։