Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք

Լուրեր

28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
28.11.2026 | 15:00
«Բարգավաճ Հայաստան»-ը դիմումներ է ներկայացրել ՍԴ և ՄԻԵԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով
28.11.2026 | 14:38
Հույս ունենք՝ 2027–ին նոր միջուկային էներգաբլոկի ընտրման ուղղությամբ կունենանք որոշակիություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 14:25
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը բրոնզե մեդալակիր են դարձել Տոկիոյի Գրան Պրիում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 14:15
Կարեն Բրուտյանը շրջայց է կատարել ՊՆ զորամասերում
28.11.2026 | 13:56
Շուրջ 24 ժամ ջուր չի լինի Շիրակի մարզի գյուղերից մեկում
28.11.2026 | 13:32
Հալաբյան փողոցում «Range Rover» է այրվել․ կա տուժած
28.11.2026 | 13:17
Մասիսում նախընտրական պաստառներն առավել տեսանելի դարձնելու նպատակով փորձել են ծառեր հատել․ 3 անձ ձերբակալվել է
28.11.2026 | 12:51
ՀՀ նախկին գլխավոր դատախազ Բորիս Նազարյանին մեղադրանք է ներկայացվել Վահրամ Խորխոռունու սպանության գործով
28.11.2026 | 12:38
ՀԱՊԿ-ը չի քննարկում Հայաստանին կազմակերպության անդամությունից զրկելու հարցը․ Թաալաթբեկ Մասադիկով
Բոլորը

Նոյեմբերի 27-ին Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրի «Ձիանու ուրթ» կոչվող խոտհարքներում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է ՀՀ ՇՄՆ Էկոպարեկային ծառայությունը։

Նշվում է, որ ծառայության Տավուշի մարզային վարչության աշխատակիցները հրդեհը նկատելուց անմիջապես հետո ձեռնամուխ են եղել կրակի տարածումը կանխելու և այն մարելու աշխատանքներին։

Հրդեհը տարածվել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Նոյեմբերյանի և Սևքարի անտառտնտեսությունների անտառային տարածքներին հարակից հատվածում։ Էկոպարեկներին հաջողվել է կանխել կրակի ներթափանցումը անտառային տարածքներ։

Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։ Նոյեմբերի 28-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, հրդեհն ամբողջությամբ մարվել է։

Հրդեհի հետևանքով այրվել է շուրջ 2.5-3 հեկտար չոր խոտածածկ տարածք, ինչպես նաև տարածքում գտնվող չոր խոտի դեզերը։