Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականին առաջին ոսկե մեդալն է պարգևել Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։
«Աննայի համար սա միջազգային հարթակում առաջին մրցելույթն էր։ Նա հանդես եկավ մինչև 55 կգ քաշային կարգում և բարձրացնելով 39 կգ ծանրաձողը՝ հռչակվեց աշխարհի պատանիների չեմպիոն։
Աննայի անձնական մարզիչն է Ժորա Հովհաննիսյանը»,- ասվում է հաղորդագրությունում։

