37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
29.11.2026 | 16:21
Վարչական ռեսուրս է կիրառվել. ինչ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:17
Առատ ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կշարունակի նվազել
29.11.2026 | 16:02
Ընտրության ընթացքը Նոյեմբերյանի 37/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 16:00
«Մանկական չարաճճիություն» էր. Մելոյանը` 22/25 տեղամասի հոսանքազրկման մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 15:39
ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը՝ ժամը 14:00-ի դրությամբ
29.11.2026 | 15:18
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը. ՈւՂԻՂ
Բոլորը

37/06 ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Հարությունյանը Factor TV-ի հետ զրույցում անդրադարձել է «Ականատես» դիտորդական առաքելության տարածած տեղեկությանը, ըստ որի՝ նրա որդին՝ Վահագն Թախմազյանը, ընտրատեղամասի դիմաց զրուցել է քվեարկության եկող քաղաքացիների հետ։

Հանձնաժողովի նախագահը հերքել է որդու կողմից ընտրողներին ուղղորդելու մասին տեղեկությունը՝ պնդելով, որ վերջինս եկել է ընտրատեղամաս, մասնակցել քվեարկությանը և հեռացել։

«Ես նման բան չեմ տեսել․ ինձ ասեցին, դուրս եմ եկել, տեսել՝ ինքը ընդհանրապես այդտեղ չի։ Զանգահարել եմ, ասել է՝ 11 րոպե դուրս եմ եկել տեղամասից․․․ ինքը դրսում չէր, ինքը տեղամասում չի եղել, տարածքում չի եղել»,- ասել է նա։

Անդրադառնալով դիտորդի կողմից գրանցամատյանում կատարված գրառմանը՝ հանձնաժողովի նախագահը նշել է․ «Դե, դիտորդը ինքը ուզեց գրանցի, ես էլ չառարկեցի, ինչ ասեմ»։

Հանձնաժողովի նախագահը նաև հարց է բարձրացրել դիտորդի հնարավոր շահագրգռվածության վերաբերյալ։

«Իսկ ինչո՞ւ այն մյուս կողմից չեք դիտարկում, տեսնեք նա ում ուղարկած մարդն էր, այդ դիտորդը ինչի հիման վրա էր այդքան ասում։ Ես ասում եմ՝ բոլորը կանգնած, դուրս եմ եկել, իմ տղան այդտեղ չի եղել, եկել, ընտրության մասնակցել, գնացել է։ Համենայն դեպս, ես ձեզ դա փաստում եմ, որ նման բան չի եղել»,- ասել է Հարությունյանը։

Նա նաև հայտնել է, որ ընտրատեղամասում գրանցված 1640 ընտրողներից կեսօրվա դրությամբ ավելի քան 800-ը մասնակցել են քվեարկությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։