«Մանկական չարաճճիություն» էր. Մելոյանը` 22/25 տեղամասի հոսանքազրկման մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 16:17
Առատ ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կշարունակի նվազել
29.11.2026 | 16:02
Ընտրության ընթացքը Նոյեմբերյանի 37/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 16:00
«Մանկական չարաճճիություն» էր. Մելոյանը` 22/25 տեղամասի հոսանքազրկման մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 15:39
ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը՝ ժամը 14:00-ի դրությամբ
29.11.2026 | 15:18
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 15:02
Կարևոր է, որ յուրաքանչյուր կին իրավապաշտպան պաշտպանված լինի թիրախավորման ցանկացած դրսևորումից․ ՄԻՊ
29.11.2026 | 14:45
Կողբում ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության դեպք է արձանագրվել․ «Ականատես»
29.11.2026 | 14:32
Նոր կենսաչափական փաստաթղթով քվեարկելու խոչընդոտը պայմանավորված է ընտրացուցակներում հին տվյալների առկայությամբ․ պարզաբանում
29.11.2026 | 14:17
Բաց քվեարկության դեպք է արձանագրվել. 22/25 տեղամասի հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 14:05
Բա անող էին, թող անեին, դուրները չի՞ գալիս, որ Սպիտակը կառուցվում ա. ՔՊ-ի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:54
ՏԻՄ ընտրությունների ընթացքում 3 ահազանգ է ստացվել՝ ենթադրյալ խախտումների վերաբերյալ․ ՆԳՆ
29.11.2026 | 13:40
Երկար պատմություն է, կարճ կապեմ. «Ապրելու երկրի» թեկանածուն` իր մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:26
««Ուդալիտ» արա իմ մասը, չնկարե՛ս». ՔՊ վստահված անձը Կողբում ուղղորդո՞ւմ է ընտրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:14
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 13:12
Ժողովրդից ստացած ջերմությունից հասկացել եմ` հաղթելու ենք. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՏԻՄ ընտրությունների ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը մամուլի ասուլիսում ներկայացրեց մինչընտրական շրջանում և քվեարկության օրը իրենց կողմից արձանագրված խախտումները։

Անդրադառնալով առավոտյան 22/25 ընտրատեղամասում իրենց թեկնածուի քվեարկության պահին տեղի ունեցած հոսանքազրկմանը՝  Մելոյանը նշեց, որ ընդհանուր առմամբ երեք տեղամասում է լուսանջատում գրանցվել, սակայն իրենց թեկնածուի դեպքը զավեշտալի է եղել։

«Ինչո՞ւ ոչ, չեմ բացառում միտումը, որովհետև հենց մեր վստահված անձը անմիջապես կապվեց, ասում է՝ կողքի սենյակում լույս կա։ Հետևապես՝ մանկական չարաճճիություններ որակենք սա, լուրջ չէ առնվազն»,- ասաց նա։

Խոսելով քվեարկության օրվա հիմնական խնդիրներից՝ Մելոյանը մտահոգություն հայտնեց «օգնողի» ինստիտուտի չարաշահման կապակցությամբ։ Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովները հաճախ չեն տարբերակում, երբ ընտրողը իրականում օգնության կարիք չունի, և քվեախցիկ են մտնում առողջ, ինքնուրույն տեսնող ու հաղորդակցվող տարեց քաղաքացիների հետ՝ նրանց կամքի վրա ճնշում գործադրելով։ Նա նաև նշեց, որ իրենց դիտարկմամբ՝ մասնակցության ակտիվությունը ժամը 11:00-ի դրությամբ նախորդ ընտրությունների համեմատ մոտ 5%-ով բարձր է, ինչը պայմանավորել է տարեց մարդկանց մեքենաներով տեղամասեր տեղափոխելով և վարչական ռեսուրսի կիրառմամբ։

Մելոյանը հայտնեց, որ արձանագրել են նաև բաց քվեարկության դեպքեր և ստացել ահազանգեր՝ ընտրողներին ուղղված սպառնալիքների (իբր գաղտնի տեսախցիկներով հետևելու վերաբերյալ), քվեաթերթիկները լուսանկարելու պահանջների և ընդդիմադիր ուժի քվեաթերթիկը դուրս բերելու հրահանգների մասին։ Ինչ վերաբերում է քվեախցում հեռախոսի արգելքին, նա պարզաբանեց, որ հանձնաժողովի նախագահն իրավասու չէ արգելել հեռախոսով մուտքը քվեախուց, սակայն իրավունք ունի միջամտել և նախազգուշացնել, եթե լսվի լուսանկարելու ձայն կամ բաց քվեարկության տարրեր նկատվեն։

Մելոյանը նաև անդրադարձավ Լեռնավանի և այլ տեղամասերում ՔՊ պատգամավորների և վարչական ղեկավարների՝ որպես վստահված անձ ներկա գտնվելուն։ Նրա խոսքով՝ թեև օրենքը պատգամավորներին չի արգելում լինել տեղամասում, նախկինում գործում էր չգրված կանոն, որը խախտվել է, և իրենց խմբակցությունը նախատեսում է օրենսդրական նախաձեռնությամբ փակել վարչական ղեկավարների ու պաշտոնյաների կողմից վստահված անձ լինելու իրավական բացը։

Տեղամասեր այցելությունների արդյունքում նա նշեց, որ դրոշմանիշների խոտանի դեպքեր դեռևս չեն արձանագրվել, սակայն ծրարների մասով արձանագրում կա. սենյակային պայմաններում համարը տեսանելի չի եղել, բայց ծրարները ավելի թափանցիկ են եղել, քան, օրինակ, Ստեփանավանում փոխարինված ծրարները։

Մանրամասները՝ տեսանյութում։