Նոր կենսաչափական փաստաթղթով քվեարկելու խոչընդոտը պայմանավորված է ընտրացուցակներում հին տվյալների առկայությամբ․ պարզաբանում

Լուրեր

29.11.2026 | 14:32
Նոր կենսաչափական փաստաթղթով քվեարկելու խոչընդոտը պայմանավորված է ընտրացուցակներում հին տվյալների առկայությամբ․ պարզաբանում
29.11.2026 | 14:17
Բաց քվեարկության դեպք է արձանագրվել. 22/25 տեղամասի հանձնաժողովի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 14:05
Բա անող էին, թող անեին, դուրները չի՞ գալիս, որ Սպիտակը կառուցվում ա. ՔՊ-ի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:54
ՏԻՄ ընտրությունների ընթացքում 3 ահազանգ է ստացվել՝ ենթադրյալ խախտումների վերաբերյալ․ ՆԳՆ
29.11.2026 | 13:40
Երկար պատմություն է, կարճ կապեմ. «Ապրելու երկրի» թեկանածուն` իր մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:26
««Ուդալիտ» արա իմ մասը, չնկարե՛ս». ՔՊ վստահված անձը Կողբում ուղղորդո՞ւմ է ընտրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 13:14
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 13:12
Ժողովրդից ստացած ջերմությունից հասկացել եմ` հաղթելու ենք. Սպիտակում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:58
Բարձր աշխատավարձ եմ ստանում. Նոյեմբերյանի ՔՊ թեկնածուն` հայտարարագրած գումարների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:41
Ապրելու երկիր կուսակցության թեկնածուն քվեարկում է Կողբում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները՝ ժամը 11:00-ի դրությամբ
29.11.2026 | 12:32
«Քեզ ի՞նչ, ո՞վ եմ և ի՞նչ եմ անում». «ՔՊ-ի շտաբից է». 37/2 ընտրատեղամասում քաղաքացին «հարց է լուծում»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
Բոլորը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որևէ ընտրատեղամասում առկա չէ տեխնիկական խնդիր, որի հետևանքով սարքերը չեն ճանաչում նոր կենսաչափական անձնագրերը կամ նույնականացման քարտերը։ Այս մասին պարզաբանում է տարածել ՆԳՆ Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։

Ըստ ծառայության՝ նոր կենսաչափական փաստաթղթով անձինք չեն կարողացել քվեարկել բացառապես այն դեպքում, երբ ընտրողը ընտրողների ցուցակում ընդգրկված է եղել իր նախկին՝ հին անձը հաստատող փաստաթղթի տվյալներով, սակայն քվեարկության ներկայանում է նոր փաստաթղթով։

«Նման իրավիճակում ընտրողը պետք է դիմի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանում՝ ստանալու տեղեկանք, որը կհաստատի, որ նախկին փաստաթղթի տվյալներով ընտրողների ցուցակում ընդգրկված անձին տրամադրվել է նոր անձը հաստատող փաստաթուղթ։

Տեղեկացնում ենք, որ անձը հաստատող կենսաչափական փաստաթղթերի ձևանմուշները նախապես պատշաճ կերպով մատակարարվել են հանրապետության տարբեր իրավասու մարմիններ, այդ թվում՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պատշաճ փորձարկումների և սարգավորումների կարգաբերման համար։

Այսպիսով, խնդիրը կապված չէ ընտրատեղամասերում առկա սարքերի աշխատանքի կամ նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ, այլ ընտրողների ցուցակում առկա տվյալների և ներկայացված փաստաթղթի տվյալների անհամապատասխանության հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։