«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին

Լուրեր

29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
Բոլորը

Ժամը 10։30-ի դրությամբ դիտորդներն այցելել են 317-ից 154 տեղամաս։ Այս մասին տեղեկացնում է Անկախ դիտորդ դաշինքը, որն այսօր իրականացնում է դիտորդական առաքելություն Հայաստանի 12 համայքներում։  Քվեարկության օրվա դիտարկումն իրականացվում է շուրջ 110 շրջիկ դիտորդների և 10 արագ արձագանքման խմբերի միջոցով։

Ինչ խախտումներ է արձանագրել Անկախ դիտորդ դաշինքը։

«Տեղամասերի շուրջ 72%-ում առավոտյան նիստը մեկնարկել է 7։00-ին, 28% տեղամասերում այն սկսվել է ուշացմամբ՝ առավելագույնը 20 րոպե։

Բոլոր դեպքերում դա պայմանավորված է եղել հանձնաժողովի անդամների ուշացմամբ և չի ունեցել էական ազդեցություն։ 1 տեղամասում նիստը սկսվել է 06։40 և հնարավոր չի եղել դիտարկել չհրկիզվող պահարանը բացելը, սակայն որևէ ակներև խախտում չի արձանագրվել։
Տեղամասերից 7-ում արձանագրվել են խնդիրներ, որոնք սակայն չեն ազդել գործընթացի վրա։
1-ում հանձնաժողովի նախագահը չի տիրապետել գործառույթներին և չի վարել նիստը։
1-ում վիճակահանությունը չի իրականացվել սահմանված կարգով․ հանձնաժողովը պայմանավորվել էր գործառույթների բաշխման հերթականության վերաբերյալ, այնուհետև ձևական վիճակահանություն իրականացրել, սակայն գրանցել նախնական համաձայնությամբ ամրագրված հերթականությունը։
Եւս 1 տեղամասում հանձնաժողովը արգելել է դիտորդին ծանոթանալ գրանցամատյանում տեղեկատվության հետ, սակայն խախտումը վերացվել է։

Բոլոր դիտարկված տեղամասերում տպվել և պատշաճ փակցվել է գրանցամատյանում ընտրողների բացակայության վերաբերյալ 0-ական տեղեկանքը։
Նիստի ընթացքում դիտարկված տեղամասերից 16-ում արձանագրվել են կահավորանքի խնդիրներ, որոնցից
2-ը կարող է վտանգել ընտրողի քվեարկության գաղտնիությունը,
7-ում անբավարար է եղել քվեարկության խցիկի հատվածում լուսավորությունը, ինչը երեկոյան ժամերին կարող է հանգեցնել ակամա բաց քվեարկության դեպքերի։
2 տեղամասերում դիտորդների գնահատմամբ սենյակային ջերմաստիճանը անբավարար ցածր է հանձնաժողովի աշխատանքի կազմակերպման համար։
Իրազեկման նյութերը, քվեաթերթիկի նմուշը բացակայել են 3 տեղամասերում։
Հանձնաժողովի նիստերին վստահված անձինք ներկա են եղել տեղամասերի ընդամենը 58%-ում, իսկ 2 կուսակցությունների վստահված անձինք միայն 34%-ում։
Նիստերը ավարտվել մինչև ժամը 8։00 դիտարկված բոլոր տեղամասերում։

Դիտարկումներ 10։30 դրությամբ

Տեղամասային կենտրոնների հետ կապված
Ժամը 8։00-ից քվեարկության ընթացքում դիտորդները այցելել են 154 տեղամասային կենտրոն։ Մատչելիության գնահատման տեսանկյունից
դիտարկված տեղամասերի 40%-ում դիտորդներն արձանագրել են, որ տեղամասային կենտրոնի մուտքի մոտ կան խոչընդոտներ։
Տեղամասային կենտրոնների 44%-ը գնահատվել է անմատչելի։
Դիտարկված տեղամասային կենտրոնների 7%-ում քվեարկության սենյակը գտնվել է 2-րդ հարկում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Դաշինքը հիշեցնում է, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները իրավունք ունեն համայնքների ղեկավարներից պահանջել փոխել տեղամասային կենտրոնի համար հատկացված շինությունը կամ վարձակալել այլ շինություն՝ առավելագույն մատչելիություն և աշխատանքային բավարար պայմաններ ապահովելու նպատակով։

Դիտարկված տեղամասերից 34-ում սենյակային ջերմաստիճանը անբավար ցածր է գնահատվել դիտորդի կողմից, իսկ 14-ում բացակայել է սանհանգույցը կամ հասանելի չի եղել։
Դիտորդի կողմից արձանագրվող խնդիրների, խախտումների բացարձակ մեծամասնությունը հանձնաժողովները պատրաստակամություն են հայտնել վերացնել։
Դիտարկման պահին տեղամասերի 53%-ում ներկա են եղել վստահված անձինք, սակայն միայն 28% դեպքերում են ներկայացված եղել 1-ից ավել կուսակցությունները։

Հիշեցնենք, որ ընդամենը 3 համայնքներում է առաջադրված միայն մեկ կուսակցություն։
Նշենք, որ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները լիազորված են դիմել համայնքների ղեկավարների տեղամասային կենտրոնների շինությունները փոխելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում կարող են վարձակալել մասնավոր տարածքներ՝ մատչելիության և աշխատանոքային պայմանների նվազագույն պահանջներին բավարարելու համար։

Արձանագրված խախտումներ

Այցելած154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում`
Ընթացակարգային բնույթի 5 աննշան խախտում,
Քվեարկության բարձրաձայնման 2 դեպք և կահավորման պատճառով քվեարկության գաղտնիության հնարավոր խախտման 3 դեպք,
Տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց հետ կապված 10 դեպք, որոնք հիմնականում վերաբերում են միևնույն կուսակցությունից մեկից ավելի վստահված անձանց ներկայությանը։
1 կոնֆլիկտային իրավիճակ կուսակցությունների վստահված անձանց միջև՝ վկայական չկրելու կապակցությամբ։

Անկախ դիտորդը ստացել է դեռևս չճշտված ահազանգ, որ որոշ բնակավայրերում համամասնական ընտրակարգով քվեարկող ընտրողներին հրահանգվել է հատուկ կերպով ծալել քվեաթերթիկը։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին դաշինքը հորդորում է հիշեցնել տեղամասային ընտրական հանձնաժողովներին, որ համամասնական ընտրակարգով քվեարկության դեպքում քվեաթերթիկը ծրարի մեջ դրվում է առանց ծալելու։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ընտրողներին տեղեկացնել, որ որևէ կերպ չծալեն քվեաթերթիկը։