78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
29.11.2026 | 16:21
Վարչական ռեսուրս է կիրառվել. ինչ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:17
Առատ ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կշարունակի նվազել
29.11.2026 | 16:02
Ընտրության ընթացքը Նոյեմբերյանի 37/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 16:00
«Մանկական չարաճճիություն» էր. Մելոյանը` 22/25 տեղամասի հոսանքազրկման մասին․ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 15:39
ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշը՝ ժամը 14:00-ի դրությամբ
29.11.2026 | 15:18
«Անկախ դիտորդ» դաշինքի ասուլիսը. ՈւՂԻՂ
Բոլորը

«Անկախ դիտորդ» դաշինքը ՏԻՄ ընտրությունների ընթացքում դիտարկված 263 ընտրատեղամասերից 56-ում արձանագրել է ընդհանուր առմամբ 78 խախտում։ Առավել շատ խախտումներ են արձանագրվել Կապան, Սպիտակ և Սևան համայնքներում։

Այս մասին ասուլիսի ընթացքում հայտնել է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Նրա փոխանցմամբ՝ դիտորդական առաքելությունը երկու առերևույթ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Դրանցից մեկը վերաբերում է մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելուն, մյուսը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը։

«Աշտարակի 176 տեղամասում հայրը քվեարկել է որդու անձնագրով, ապա հեռացել․ տեղամաս է մոտեցել որդին իր անձնագրով, տեխնիկական սարքում վառվել է կարմիր լույս»,- նշել է Սաքունցը։

Նրա խոսքով՝ Աշտարակի մեկ այլ՝ 175 տեղամասում երեք անձ քվեարկել են այնպես, որ իրենց քվեարկությունը տեսանելի լինի։

Դիտորդական առաքելությունն արձանագրել է նաև ընտրատեղամասերի մատչելիության խնդիրներ։ Դիտարկված տեղամասերի 43%-ում արձանագրվել են տեղամասային կենտրոնների մուտքի խոչընդոտներ, իսկ շինությունների 44%-ը գնահատվել է անմատչելի։ Տեղամասերի 16%-ում քվեարկության սենյակը գտնվել է երկրորդ հարկում, իսկ մեկ տեղամասում՝ նկուղում։

Սաքունցն անդրադարձել է նաև վստահված անձանց կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքերին և ոստիկանության աշխատանքին։

«Որոշ վստահված անձինք չեն պատկերացնում, որ իրենց խնդիրը վերահսկողությունն է, այլ վերցնում են ընտրողներին տեղամաս բերելու, ուղղորդելու գործառույթ: Այստեղ տեսանք ոստիկանության որոշակի ծույլ պահվածքը կամ զսպվածությունը»,- ասել է նա։

Սաքունցի փոխանցմամբ՝ դիտորդների բարձրաձայնած խնդիրների շուրջ 80%-ն ընտրական հանձնաժողովների կողմից տեղում շտկվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։