Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 18:41
Գոհար Մելոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 18:35
Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 18:25
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
29.11.2026 | 18:10
Լոռու մարզպետի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
29.11.2026 | 17:30
Ծովագյուղում ընտրողների հնարավոր ուղղորդման վերաբերյալ ահազանգ է ստացել «Ականատեսը»
29.11.2026 | 17:27
Նոյեմբերյանում շարունակվում է քվեարկությունը. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 17:16
78 խախտում ենք արձանագրել 56 տեղամասում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 17:09
Ես ՔՊ խմբակցության ղեկավարն եմ եղել, հեռացրել են համայնքապետի հետ հակասությունների պատճառով. Համլետ Մազմանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:55
37/06-ի նախագահը` որդու կողմից մարդկանց ուղղորդելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:40
Զելենսկին հայտարարել է հրադադարի պատրաստակամության մասին
29.11.2026 | 16:28
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 11 հաղորդում է ստացվել․ ՆԳՆ
29.11.2026 | 16:21
Վարչական ռեսուրս է կիրառվել. ինչ է արձանագրել «Անկախ դիտորդ» դաշինքը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 16:17
Առատ ձյուն է սպասվում, ջերմաստիճանը կշարունակի նվազել
29.11.2026 | 16:02
Ընտրության ընթացքը Նոյեմբերյանի 37/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Արցախից տեղահանվածների բնակապահովման ծրագրի շրջանակում փոքր կազմով ընտանիքների համար աջակցության չափերն ավելացվել են, իսկ բնակարան ձեռք բերելու ծրագրից դուրս մնացած որոշ ընտանիքների համար նախատեսվել է երկարաժամկետ վարձավճարի փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Ղարագյոզյանի խոսքով՝ շահառուների հիմնական դժգոհություններից մեկը աջակցության չափն էր, հատկապես փոքր կազմով ընտանիքների դեպքում։ Այդ պատճառով տարեսկզբին փոփոխություն է կատարվել։

«Եթե նախկինում Երևանամերձ բնակավայրերում ևս 3 միլիոն դրամ էր մեկ անձի հաշվով աջակցությունը, ապա այսօր Երևանամերձ մարզային բնակավայրերում ևս 4 միլիոն դրամ է»,- նշեց նա։

Շահառուների մյուս հիմնական մտահոգությունը շարունակում է մնալ անշարժ գույքի շուկայի գնաճը։ Ղարագյոզյանի խոսքով՝ վերջին շրջանում նկատվում է որոշակի կայունացում։

Նրա խոսքով՝ այս պահին բնակապահովման ծրագրի շրջանակում էական խոչընդոտներ չկան ինչպես հավաստագրերի ստացման, այնպես էլ իրացման գործընթացում։ Քաղաքացիություն ստանալու ժամկետների երկարաձգման հետ կապված խնդիրները փորձում են լուծել ընտանիքի անդամների միավորման միջոցով։

Ծրագրին միացել է 8 ֆինանսական կազմակերպություն։ Պաշտոնյայի խոսքով՝ 100 տոկոս սուբսիդավորվող վարկերի դեպքում բանկերը վարկունակության վերլուծություն և վարկային պատմության ուսումնասիրություն չեն իրականացնում։

«Նույնիսկ դասակարգված վարկեր ու ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող մեր հայրենակիցները կարող են 100% սուբսիդավորման դեպքում իրացնել հավաստագրերը»,- ընդգծեց նա։

2026 թվականի հուլիսից մեկնարկել է փոքր կազմով ընտանիքների վարձավճարի փոխհատուցման ծրագիրը։ Այն նախատեսված է 1-3 անդամ ունեցող այն տեղահանված ընտանիքների համար, որոնք չեն օգտվել բնակապահովման ծրագրից կամ չեն իրացրել հավաստագիրը։

Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնց անդամները 60 և ավելի տարեկան են, ունեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության ծանր կամ խոր աստիճանի սահմանափակում։

«Այս ընտանիքներին նախատեսում ենք երկարաժամկետ վարձավճարի հատուցման ծրագիր, որը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, և տեղահանված յուրաքանչյուր անդամի հաշվով նախատեսում ենք 40,000-ական դրամ որպես վարձավճարի հատուցում»,- նշեց աշխատանքի և բարեկեցության նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման և հրատապ սոցիալական աջակցության քաղաքականության բաժնի պետ Էդգար Բզնունին։

Ծրագրից օգտվելու համար ընտանիքները պետք է նաև հաշվառված լինեն սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան