Կանանց Հայաստանի հավաքականի կազմում բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը երրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում։ Անգլիայի Բոլթոն քաղաքում կայացած Real Boxing Champions-ի բռնցքամարտի երեկոյի ընթացքում 28-ամյա Հովսեփյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է 29-ամյա չեխ բռնցքամարտիկ Յոհանա Ռայմոնտին (տեսանյութ)։ Անի Հովսեփյանը պրոֆեսիոնալ ռինգում ունի երկու հաղթանակ ու մեկ ոչ-ոքի։

