Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ, եթե դա բխի ՀՀ շահերից․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների հիմնական պատճառը վարչապետ Նիկոլ Փաշինյանի «անկեղծության բացակայությունն է»։ Factor TV-ին տված հարցազրույցում նա նշել է, որ իշխանության հայտարարություններն ու գործողությունները հաճախ չեն համընկնում, ինչն անվստահություն է առաջացնում միջազգային գործընկերների մոտ։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումներին՝ Հարությունյանը խնդրի հիմքը տեսնում է իշխանության վարած քաղաքականության մեջ։

«Իմ կարծիքով, ամենաառաջին խնդիրը, որ կա, որը շատ լուրջ է, դա Նիկոլ Փաշինյանի մոտ անկեղծության բացակայությունն է։ Եթե դու ունես միջազգային մակարդակում գործընկերներ, քո հայտարարությունները, քո բոլոր նարատիվները և գործողությունները պետք է համընկնեն։ Չի կարող հայտարարվել մեկ բան, բայց գործնական առումով տեղի ունենալ բոլորովին այլ բան»,- ասել է պատգամավորը։

Որպես օրինակ՝ նա բերել է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ իրենք ուրախ կլինեն, որ Հայաստանին ՀԱՊԿ-ն հեռացնի։ Երբ ՀԱՊԿ-ից արձագանք են անում, ասում են՝ դիմում տուր ՀԱՊԿ-ից դուրս գալու, որևէ գործողություն չի կատարվում։ Ասում է՝ դե, եթե ուզում են, թող դադարեցնեն»։ Նրա խոսքով՝ այս անհետևողականությունը վերաբերում է նաև 102-րդ ռազմաբազայի հարցին։

Հարությունյանը տարանջատում է «եվրաինտեգրում» և «Եվրամիությանն անդամակցություն» հասկացությունները՝ պնդելով, որ ներկայումս իշխանությունը չունի ԵՄ-ին անդամակցելու իրական օրակարգ։

«Եվրոինտեգրումը և Եվրոպական միությանն անդամակցությունը բոլորովին տարբեր բաներ են։ Այս պահին օրակարգ՝ Եվրամիություն գնալու, չկա։ Երբ խոսք էր գնում Եվրոպական միությանն անդամակցության մասով քայլեր իրականացնելու մասին, դա եղել է կեղծ օրակարգ, և դրանով ընդամենը ժողովրդի մոտ տպավորություն է ստեղծվել, որ մեր գործող իշխանությունը գնում է դեպի Եվրոպական միություն»։

Չնայած դրան՝ նա անձամբ կողմ է ԵՄ-ին անդամակցությանը և կարևորում է եվրաինտեգրման գործընթացը՝ որպես պետական ինստիտուտների արդիականացման և ժողովրդավարության ամրապնդման միջոց։ «Ես ինքս միանշանակ կողմնակից եմ,- հայտարարել է նա՝ հավելելով,- մենք ունենալու ենք նորացված պետական ապարատ, իրավապահ մարմիններ, ժողովրդավարության բարձր չափանիշներ, անկախ դատական համակարգ, կոռուպցիայի դեմ պայքար»։

Հարցին, թե արդյոք Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ է, Հարությունյանը պատասխանել է. «Իմ կարծիքով՝ այո»։ Նա իր դիրքորոշումը հիմնավորել է նրանով, որ «քրեական հետապնդման պրոցեսը նախաձեռնվեց այն ժամանակ, երբ նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է նստի բանտում»։

Միևնույն ժամանակ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեպքում, ըստ պատգամավորի, իրավիճակն այլ է։ «Իմ կարծիքով՝ այդ դեպքում մենք գործ ունենք քրեական գործի հետ, ոչ թե քաղաքական հետապնդման»։

Խոսելով ապօրինի գույքի բռնագանձման մասին՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչը շեշտել է, որ իրենք դրական են վերաբերվում այդ օրենքին, սակայն գործընթացը պետք է ընթանա բացառապես իրավական ճանապարհով։ «Պետությունից թալանածը կարող է պետությանը վերադարձվել միայն իրավական ճանապարհով, այլ ոչ թե քաղաքական»,- ընդգծել է նա։

Պատգամավորը հերքել է այն մեղադրանքները, թե իրենց ուժը հրաժարվել է իշխանափոխության օրակարգից՝ Ազգային ժողովում մանդատներ վերցնելով։

«Մենք շատ երկար քննարկեցինք ու եկանք այն եզրակացության, որ իշխանափոխության ճանապարհին մանդատ ունենալը և Ազգային ժողովի պատգամավորի կարգավիճակ ունենալը միայն կարող է նպաստել իշխանափոխությանը։ Մեր օրակարգն անփոփոխ է, մենք ամենօրյա ռեժիմով աշխատել և աշխատելու ենք, որպեսզի Հայաստանում շուտ տեղի ունենա իշխանափոխություն»,- ասել է Հարություն Հարությունյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան