13 Օգոստոս 2026 | 12:35
Պուտինը Կուրիլյան կղզիներ է այցելել․ Ճապոնիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատել է
Ճապոնիայի իշխանությունները կտրուկ քննադատել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ։ «Հյուսիսային տարածքները, այդ թվում՝ Իտուրուպը, Ճապոնիայի տարածքի անբաժանելի մասն են կազմում՝ թե՛ պատմականորեն, թե՛ միջազգային իրավունքի համաձայն, և Ճապոնիայի կառավարությունը կտրականապես բողոքում է այս այցի դեմ»,- հայտարարել է արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին, փոխանցում է DW-ն։ Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինն այցելել է Իտուրուպ կղզի։ …