Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին Դավիթաշենի գերեզմանատանը հարակից տարածքում հայտնաբերել և թմրամիջոց ձեռք բերելու ու իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 35-ամյա տղամարդու։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նա բաժին է ներկայացվել իր կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի մեքենայով։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 31 փաթեթ՝ ընդհանուր 26,33 գրամ քաշով, ինչպես նաև …

