Դավիթաշենի գերեզմանատան մոտ թմրամիջոց իրացնելու կասկածանքով 35-ամյա տղամարդ է ձերբակալվել

Լուրեր

10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
10.11.2026 | 18:45
Ինֆարկտ՝ կալանքի 20-րդ օրը․ ով է պատասխանատու ընդդիմադիր գործչի մահվան համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 18:30
Հայ մարզիկները 5 մեդալ են նվաճել պարաբազկամարտի աշխարհի առաջնությունում
10.11.2026 | 18:28
Էջմիածնի դպրոցներից մեկի մոտ 15-ամյա աղջիկը վնասվածք է պատճառել ընկերուհուն․ ոստիկանություն
10.11.2026 | 18:25
Անթալիայում ստորագրվել է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Բուլղարիայի միջև մաքուր էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագիր
10.11.2026 | 18:21
Արսեն Գևորգյանի՝ բանտում մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն 
10.11.2026 | 18:18
Իրանը պատրաստ է ընդլայնել գազի արտահանումը Հայաստան․ Երևանում պայմանավորվածություններ են ձեռք բերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին Դավիթաշենի գերեզմանատանը հարակից տարածքում հայտնաբերել և թմրամիջոց ձեռք բերելու ու իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել են 35-ամյա տղամարդու։ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ նա բաժին է ներկայացվել իր կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի մեքենայով։

Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 31 փաթեթ՝ ընդհանուր 26,33 գրամ քաշով, ինչպես նաև դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։

Ըստ ոստիկանության՝ բացատրական աշխատանքի ընթացքում տղամարդը հայտնել է, որ «Տելեգրամ»-ի ալիքի օգտատիրոջից իրացնելու նպատակով ձեռք է բերել «կրիստալ» տեսակի թմրամիջոցի 50 փաթեթ՝ նախապես փոխանցելով 300 դոլար։ Նա նաև հայտնել է, որ փաթեթների մի մասը մեքենայում է, իսկ մեկ փաթեթ արդեն տեղադրել է։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով ևս 16 փաթեթ՝ ընդհանուր 21,39 գրամ քաշով։

Երևանի բնակիչ 35-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։