Արագածոտնի մարզի Թալին համայնքի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարումը խափանվել է։ Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից՝ ընդգծելով, որ պատճառն ուժեղ քամին է։ «Կեսգիշերն անց ուժեղ քամու հետևանքով վնասվել և շրջվել են Արագածոտնի մարզի Թալին համայնքի Հացաշեն, Ցամաքասար, Սուսեր և Զարինջա բնակավայրերը սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները, ինչի հետևանքով խափանվել է նշված բնակավայրերի էլեկտրամատակարարումը»,– ասված …

