Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում 5,6 մլրդ դրամի չափով։ Գումարը կուղղվի՝ ՀՀ մարզերում 35 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքներն ավարտելուն, 8 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքները մեկնարկելուն և 18 շինարարությունն ավարտված մանկապարտեզներում լրացուցիչ աշխատանքները կատարելուն, 8 մանկապարտեզի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունը ձեռք բերելուն, …

