ԵՄ-ն մտադիր է առաջիկա ամիսներին զգալիորեն ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Գերմանական Die Welt պարբերականին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալլասը, փոխանցում է Reuters-ը։ «ԵՄ պատժամիջոցներն արդեն թանկ են նստել Ռուսաստանի վրա՝ զրկելով Ռուսաստանի ռազմական մեքենային ավելի քան 1 տրիլիոն եվրոյից։ Աշնանը ես կներկայացնեմ պատերազմի սկզբից ի վեր ամենածավալուն պատժամիջոցների ցանկը։ Ընդունվելուց հետո դրանք …

