Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Երևանի Ռուբինյանց 41/1 հասցեում գործող «ԴԱՎՈ ՕԻԼ» գազալցակայանում կրկին թերլիցքավորում է արձանագրել։ Տեսչական մարմինը սպառողներին հորդորում է զերծ մնալ ընկերության գազալցակայանների ցանցից օգտվելուց, իսկ տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության։ «ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ արձանագրել է թերլիցքավորում «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում (հասցե՝ ք․ Երևան, Ռուբինյանց 41/1): Տեղեկացնում ենք, որ …

