Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Մերձավոր Արևելքի երկրներից նավթ արտահանողները գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով, գրում է Bloomberg-ը։ Այս փոխադրումները, այլ միջոցառումների հետ մեկտեղ, նպաստում են նավթի համաշխարհային գների պահպանմանը մեկ բարելի համար 80-90 դոլարի սահմաններում, փոխանցում է Meduza-ն։

Նավթը Հորմուզի նեղուցով տեղափոխվում է անջատված տրանսպոնդերներով նավերով, այնուհետև Օմանի ծոցում տեղափոխվում լցանավեր՝ հետագա փոխադրման համար:

Bloomberg-ը նշում է, որ այս գաղտնի փոխադրումների ծավալների մասին վկայում են Sentinel 1 արբանյակից ստացված պատկերները: Օգոստոսի 11-ին արված պատկերները ցույց են տալիս տարբեր չափերի շուրջ 150 նավ Օմանի ափերի մոտ: Հունվարին այդ տարածքում գտնվել է ընդամենը մոտ 40 նավ:

Հստակ հայտնի չէ, թե որքան նավթ է այս եղանակով տեղափոխվում Հորմուզի նեղուցով: Պարբերականի աղբյուրները նշել են միայն, որ օրական «ավելի քան չորս միլիոն բարել նավթ» է տեղափոխվում՝ առանց մանրամասներ տրամադրելու:

ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի սկզբին, չնայած շրջափակմանը, օրական շուրջ 9 միլիոն բարել նավթ է անցել Հորմուզի նեղուցով։ Սա մինչև Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը Հորմուզի նեղուցով փոխադրվող ծավալի մոտավորապես կեսն է։

Մինչև պատերազմը համաշխարհային նավթի տարանցման մինչև 20%-ն անցնում էր Հորմուզի նեղուցով։ Պատերազմի մեկնարկից հետո Իրանը փակել է նեղուցը նավերի անցման համար, ինչը հանգեցրել է նավթի համաշխարհային գների կտրուկ աճի։ ԱՄՆ-ը, իր հերթին, ռազմածովային շրջափակում է մտցրել՝ թույլ չտալով նավերի մուտքը իրանական նավահանգիստներ։ Իրանը հարձակվում է առանց իր թույլտվության նեղուցով անցնել փորձող նավերի վրա։ Այս հարձակումներին ի պատասխան՝ ԱՄՆ-ը հարվածներ է հասցնում Իրանի ռազմական ենթակառուցվածքներին։