Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
Քաղաքականություն
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովն արտաքսվել է Ռուսաստանից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Հասանովը միգրանտների պահման ժամանակավոր կենտրոնից տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։
Նշենք, որ Մոսկվայում Ադրբեջանի ազգային-մշակութային ինքնավարության նախագահ Բախտիյար Հասանովի Ռուսաստանի քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել անցյալ տարի։ Այս տարվա հունիսին նա ձերբակալվել էր իրավապահ մարմինների կողմից և տեղավորվել միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնում։

