Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»

Լուրեր

10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:15
Ինչպե՞ս ընտրել բնակարան և ինչի՞ն ուշադրություն դարձնել․ TOON EXPO-ն՝ նոր առաջարկներով ու զեղչերով․ զրույց Դիանա Հարոյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:11
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը
10.11.2026 | 18:59
Ռուսաստանը փորձում է բաժանել Ուկրաինան Դնեպր գետով․ Զելենսկի
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը կոշտ դիրքորոշում է հայտնել Կոնգրեսում իրեն հնարավոր իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնության դեմ։ Լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ օրենսդիրներից մեկը թիրախավորել է իրեն «քաղաքական տարաձայնությունների» պատճառով, այլ ոչ թե երկրի հիմնադիրների կողմից նախատեսված ծանր հանցագործությունների կամ իրավախախտումների համար, գրում է France 24-ը։

Պենտագոնի ղեկավարը վեց ամսվա ընդմիջումից հետո առաջին մամուլի ասուլիսն է անցկացրել Պենտագոնի շենքում՝ հակադարձելով պաշտոնաթող կոնգրեսական Թոմաս Մասիի նախաձեռնությանը, որը նպատակ ունի իմփիչմենթ հայտարարել իրեն՝ Իրանի դեմ ոչ ժողովրդական պատերազմը վարելու և այլ գործողությունների համար։

«Ամերիկյան հանրապետության 250-ամյա պատմության ընթացքում պատերազմի կամ պաշտպանության ոչ մի նախարար երբեք իմփիչմենթի չի ենթարկվել օրինական ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Սա հայրենասիրություն չէ։ Սա սաբոտաժ է», – հայտարարել է Հեգսեթը լրագրողների հետ զրույցում։ Հեգսեթի այս մամուլի ասուլիսն առաջինն էր մայիսից ի վեր։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերը շարունակում են պարբերաբար ռազմական գործողություններ իրականացնել Իրանի դեմ, ինչպես նաև մահաբեր հարվածներ հասցնել Լատինական Ամերիկայում թմրանյութերի մաքսանենգության մեջ կասկածվող նավակներին։

Կենտուկիից հանրապետական կոնգրեսական Թոմաս Մասին, որը նախնական ընտրություններում պարտվել է Թրամփի աջակցությունը վայելող թեկնածուին, երկուշաբթի օրը Ներկայացուցիչների պալատ է ներկայացրել իմփիչմենթի մասին բանաձևը։

Այս նախաձեռնությունը ճանապարհ է հարթում  քվեարկության համար, որի ընթացքում պետք է որոշվի՝ արդյոք պաշտոնանկ անել Թրամփի վարչակազմի առանցքային ներկայացուցիչներից մեկին։ Այն հաջորդում է անցյալ շաբաթ կայացած միջանկյալ ընտրություններում հանրապետականների կրած խոշոր պարտություններին, որոնք շատերը, առնվազն մասամբ, կապում են Իրանի դեմ պատերազմի և դրա տնտեսական հետևանքների հետ։

Բանաձևը հիմնականում կենտրոնացած է Իրանի դեմ պատերազմի վրա, սակայն ներառում է նաև հիշատակումներ Եմենում՝ Իրանի աջակցությունը վայելող հութի ապստամբների դեմ, ինչպես նաև Վենեսուելայում իրականացված ռազմական գործողություններում Հեգսեթի ունեցած դերի մասին։ Մասիի խոսքով՝ Հեգսեթի գործողությունները համարվում են «ծանր հանցագործություններ և իրավախախտումներ», իսկ նրա ղեկավարումն ԱՄՆ պաշտպանության նախարարությունում «հիմք է տալիս իմփիչմենթի ենթարկելու համար»։

Ներկայացուցիչների պալատում քվեարկությունը կարող է տեղի ունենալ արդեն շաբաթվա կեսին։ Թրամփը պաշտպանել է Հեգսեթին՝ մատնանշելով հունվարին Վենեսուելայի այն ժամանակվա նախագահ Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելու նպատակով իրականացված հատուկ գործողությունը, ինչպես նաև Իրանի դեմ ռազմական գործողությունները։ Թրամփի պնդմամբ՝ այդ գործողությունների արդյունքում Իրանի ռազմածովային և ռազմաօդային ուժերը «լիովին ոչնչացվել են»։

Հեգսեթը նույնպես շարունակում է պաշտպանել ԱՄՆ զինված ուժերի ղեկավարումը։

«Կան բազմաթիվ մարդիկ, որոնց դիրքորոշումները պայմանավորված են քաղաքական նկատառումներով։ Նրանք կարող են էական տարաձայնություններ ունենալ քաղաքականության հարցերի շուրջ, սակայն իրականում նրանց անհամաձայնությունը վերաբերում է հաջողություններին»,- երկուշաբթի Ռոդ Այլենդի ռազմածովային ռազմական քոլեջում ունեցած ելույթից հետո, լրագրողներին ասել է նա։ Հեգսեթը հավելել է, որ եթե իրենք ցանկանում են քննարկել Թրամփի վարչակազմի իրականացրած ռազմական գործողությունները, ապա ինքը «ուրախ է դրանով զբաղվել ամբողջ օրը»։

Անցյալ շաբաթ նա նաև սոցիալական ցանցերում տեսանյութ էր հրապարակել, որում պնդում էր, թե իմփիչմենթի գործընթացը «կվերածվի անձնական ոչնչացման քաղաքական արշավի», և որ դա «ինձ վրա չի ազդի։ Դրանում կարող եք վստահ լինել»։

Դրանից հետո Պենտագոնի տասնյակ քաղաքական նշանակումներ ունեցող պաշտոնյաներ հրապարակել են Հեգսեթի լուսանկարները՝ «Կանգնիր, պայքարիր, պաշտպանիր հանրապետությունը» գրությամբ։

Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե «չնայած դեմոկրատների կողմից կեղծ հետապնդումների սպառնալիքներին»՝ Հեգսեթը «100 տոկոսով հավատարիմ է նախագահ Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտը պաշտպանական գերատեսչությունը ղեկավարելու»։

 

 

Թարգմանությունը՝  Էմմա Չոբանյանի