ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել

Լուրեր

10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսում նոյեմբերի 9-ին  ներկայացվել է երկրի պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի իմփիչմենթի վերաբերյալ բանաձևի նախագիծը։ Այն ներկայացրել է Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Թոմաս Մասսին, հաղորդում է dpa գործակալությունը, որին վկայակոչում է DW-ի ռուսական ծառայությունը։

34 էջանոց նախագիծը ներառում է ութ հոդված, որոնցից երեքը վերաբերում են Իրանի դեմ պատերազմին։ Մասսին Հեգսեթին մեղադրում է պատերազմն առանց Կոնգրեսի թույլտվության սկսելու համար։ Փաստաթղթում հիշատակվում են նաև Եմենում ռազմական գործողությունները, ԱՄՆ զինված ուժերի՝ Կարիբյան ծովում թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողների նավերի ուղղությամբ հասցրած հարվածները, ինչպես նաև Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի գերեվարումը։

«Նա (Հեգսեթը) չարաշահում է իր պաշտոնեական լիազորությունները՝ անտեսելով պատերազմ հայտարարելու իրավունքի վերաբերյալ Կոնգրեսի բանաձևերը, առևանգելով օտարերկրյա առաջնորդների և ահաբեկելով Թրամփի վարչակազմի քննադատներին՝ նրանց հետապնդելով խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար»,- հայտարարել է Մասսին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է Հեգսեթին պաշտոնանկ անելու նախաձեռնությանը՝ հայտարարելով, որ պաշտպանության նախարարը «շատ լավ աշխատանք է կատարել»։ Սպիտակ տան ղեկավարը Մասսիին անվանել է «իսկական անհաջողակ»։ Ինքը՝ Հեգսեթը, հայտարարել է, որ իմպիչմենթի գործընթաց սկսելու փորձերն իրեն «չեն անհանգստացնում», և հայտնել, որ նոյեմբերի 10-ին Պենտագոնում այդ թեմայով ճեպազրույց կանցկացնի։

Սպասվում է, որ Ներկայացուցիչների պալատն արդեն այս շաբաթ կդիտարկի Մասսիի առաջարկը։ ԱՄՆ խորհրդարանի ստորին պալատում Հեգսեթի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար բավարար կլինի ձայների պարզ մեծամասնությունը։ Դրանից հետո առաջարկը կքննարկի Սենատը, որտեղ նախարարին պաշտոնանկ անելու համար կպահանջվի արդեն ձայների երկու երրորդը։ Սա բավական բարձր շեմ է, որը դժվար կլինի հաղթահարել նույնիսկ այն բանից հետո, երբ միջանկյալ ընտրությունների արդյունքներով դեմոկրատները մեծամասնություն կստանան Սենատում։

Մասսին, որը խորհրդարանի ստորին պալատում ներկայացնում է Կենտուկի նահանգը, առանցքային դեր է ունեցել սեռական հանցագործությունների համար դատապարտված, մահացած ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման գործում։ Թրամփը սկզբում դեմ էր դրանց հրապարակմանը, սակայն հետագայում տեղի էր տվել Կոնգրեսի պահանջներին։ Կենտուկիում Հանրապետական կուսակցության նախնական ընտրություններում Թրամփն աջակցել է Մասսիի մրցակցին, որը նույնպես հավակնում է զբաղեցնել Կոնգրեսում նույն տեղը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի