Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՏԻՄ համակարգի 30-ամյակի միջոցառմանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ընդգծել է համայնքների խոշորացման արդյունքում ձևավորված ներուժը գործնական արդյունքի վերածելու, բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու և հանրային ծառայությունների որակը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ մարզպետներ, համայնքների ղեկավարներ, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։
Նախարար Խուդաթյանն իր ելույթում շնորհավորել է ՏԻՄ համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ճանապարհին կարևոր նշանակություն է ունեցել համայնքների խոշորացման գործընթացը։ Դրա արդյունքում ձևավորվել են ավելի մեծ կառավարչական, մարդկային և ֆինանսական ներուժ ունեցող համայնքներ։
Նախարարի խոսքով՝ այսօր առաջնահերթ խնդիրն այդ ներուժը գործնական արդյունքի վերածելն է՝ ապահովելով բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումն ու հանրային ծառայությունների հասանելիությունը։
«Մեր մոտեցումը հստակ է․ համայնքի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե դրա չափերով կամ վարչական կառուցվածքով, այլ բնակչին մատուցվող ծառայությունների որակով, իրականացված ծրագրերով և դրանց իրական արդյունքներով։
Մեր ընդհանուր նպատակը մեկն է՝ անկախ բնակավայրի աշխարհագրական դիրքից կամ չափից՝ ընդլայնել զարգացման հնարավորությունները, բարելավել ենթակառուցվածքները և բարձրացնել հանրային ծառայությունների որակը։
Ուժեղ տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության ամուր հիմքերից է, իսկ զարգացած համայնքները՝ Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանը»,- նշել է նախարարը։