ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Կենտրոնական բանկը զգուշացնում է, որ քաղաքացիներին փորձում են ներգրավել կասկածելի դրամական փոխանցումների մեջ՝ օգտագործելով նրանց բանկային հաշիվները, քարտերն ու էլեկտրոնային դրամապանակները հանցավոր ճանապարհով ստացված գումարները փոխանցելու և դրանց իրական ծագումը թաքցնելու համար։ ԿԲ-ն հորդորում է չտրամադրել հաշիվների մուտքի տվյալները և չփոխանցել կամ չկանխիկացնել ուրիշների գումարները։

«Վերջին շրջանում ավելացել են դեպքերը, երբ հանցագործները քաղաքացիներին ներգրավում են կասկածելի ֆինանսական գործարքներում՝ օգտագործելով նրանց բանկային կամ կրիպտոակտիվի հաշիվները (այսուհետ՝ հաշիվներ), ինչպես նաև էլեկտրոնային դրամապանակները կամ քարտերը՝ հանցավոր ճանապարհով ստացված միջոցները փոխանցելու, դրանց իրական ծագումն ու շահառուներին թաքցնելու նպատակով։ Նման գործարքներում որպես միջնորդ ներգրավված անձանց հաճախ անվանում են «դրածո միջնորդներ»։

«Դրածո միջնորդ» կարող է դառնալ ցանկացած անձ՝ երբեմն նույնիսկ չգիտակցելով, որ ներգրավվում է հանցավոր գործունեության մեջ։ Հանցագործները հնարավոր միջնորդներին հաճախ գտնում են սոցիալական ցանցերի, հաղորդագրությունների, աշխատանքի հայտարարությունների կամ առցանց ծանոթությունների հարթակների միջոցով՝ խոստանալով հեշտ և արագ եկամուտ՝ առանց աշխատանքային փորձի կամ մասնագիտական որակավորումների։

Ամենից հաճախ առաջարկվում է.

• ստանալ գումար սեփական հաշիվներին, քարտերին կամ էլեկտրոնային դրամապանակին,
• ստացված գումարը փոխանցել այլ անձանց կամ կանխիկացնել,
• երրորդ անձանց տրամադրել սեփական հաշիվների, քարտերի կամ էլեկտրոնային դրամապանակների մուտքի տվյալները։

Կարևոր է հիշել, որ Ձեր բանկային քարտին, հաշիվներին, էլեկտրոնային դրամապանակին հասանելիություն այլ անձանց տրամադրելը կամ դրանց միջոցով ուրիշների դրամական միջոցները փոխանցելը կարող է հանգեցնել փողերի լվացման կամ այլ հանցավոր գործունեության մեջ Ձեր ներգրավմանը։ Նման գործողությունները կարող են ունենալ իրավական հետևանքներ, նույնիսկ այն դեպքում, երբ դրանց դիմաց վարձատրություն չեք ստացել կամ ամբողջությամբ չեք գիտակցել տվյալ սխեմայի իրական նպատակը։

Ինչպե՞ս պաշտպանվել.

• Մի՛ ընդունեք նմանատիպ առաջարկները, որոնց շրջանակում Ձեզանից պահանջվում է օգտագործել Ձեր հաշիվները, էլեկտրոնային փողի դրամապանակները կամ քարտերը.
• Մի՛ ստացեք, մի՛ փոխանցեք և մի՛ կանխիկացրեք այլ անձանց պատկանող դրամական միջոցները.
• Երբեք այլ անձանց մի՛ տրամադրեք Ձեր քարտի տվյալները, հաշիվների մուտքանուններն ու գաղտնաբառերը, մեկանգամյա հաստատման կոդերը կամ հեռավար մուտքի հնարավորությունը.
• Եթե ստացել եք նման առաջարկ, եղե՛ք զգոն և հրաժարվե՛ք դրանից։

Հիշե՛ք՝ Ձեր հաշիվները և ֆինանսական գործիքները նախատեսված են բացառապես Ձեր անձնական օգտագործման համար։ Դրանց տրամադրումը կամ օգտագործումը այլ անձանց կողմից կարող է Ձեզ ակամա դարձնել հանցավոր սխեմայի մասնակից։

Հաղորդագրությունից օգտվելու դեպքում հղումը սկզբնաղբյուրին պարտադիր է: