Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի համոզմամբ՝ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են «աշխարհաքաղաքական ապահարզանի» փուլում, որը կանխատեսելի էր և պայմանավորված է աշխարհում տեղի ունեցող սեյսմիկ փոփոխություններով։

Factor TV-ին տված հարցազրույցում նա վերլուծել է հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլը և Հայաստանի արտաքին քաղաքական կուրսի հնարավորությունները։

Խզմալյանը պնդում է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև բաժանումը անխուսափելի էր, և իրենք՝ որպես կուսակցություն, այս մասին խոսել են դեռ ստեղծման պահից։ «Տեղի է ունենում այն, ինչի մասին մենք խոսում էինք որպես Եվրոպական կուսակցություն, մեր ստեղծման պահից։ Տեղի է ունենում աշխարհաքաղաքական հսկայական սեյսմիկ, ինչպես ասում են, փոփոխություն, և այդ շրջանակներում է պետք քննարկել տեղի ունեցածը, տեղի ունեցողը։ Մեր հարցում, մեր ազգային տեսակետից, տեղի է ունենում Ռուսաստանի և Հայաստանի քաղաքական, աշխարհաքաղաքական ապահարզան, բաժանում»,- նշել է Խզմալյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյան-Պուտին հանդիպման հիմնական թեման լինելու է ոչ թե հանրաքվեն, որը սահմանադրական պահանջ է, այլ հենց այս «ապահարզանի» պայմանները՝ սակարկումը։ «Իրենք հիմա փաստորեն սակարկում են երկաթուղին, ռազմաբազան»։

Խզմալյանը պատմական համեմատականներ է անցկացնում՝ պնդելով, որ Հայաստանը պատմականորեն եղել է կայսրությունների փլուզման կատալիզատոր։ «Մենք վկան և մասնակիցն ենք հերթական կայսրության փլուզմանը։ Դա մեր պատմական առաքելությունն է՝ լինել այդ կայսրությունների, մեր գաղութարարների գերեզմանափորը»։ Նա հիշեցնում է, որ Սովետական միության փլուզումը սկսվեց Արցախյան շարժումից, և Ռուսաստանը, կազմակերպելով 2020 և 2023 թվականների պատերազմները, փաստացի «լուծարեց» Արցախը՝ որպես վրեժխնդրություն։

Հարցին, թե ինչ կստանա Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնելով, Խզմալյանը պատասխանել է, որ ամենակարևորը հայ-թուրքական սահմանի բացումն է։ Նրա բացատրմամբ, ԵՄ թեկնածու անդամ երկրների միջև սահմանները պետք է բաց լինեն։ Քանի որ Թուրքիան արդեն ունի թեկնածուի կարգավիճակ, Հայաստանի կողմից հայտ ներկայացնելու դեպքում Թուրքիան պարտավորված կլինի բացել սահմանը՝ ոչ թե Հայաստանի, այլ Եվրոպայի հետ ազատ առևտուրը պահպանելու համար։

«Այսինքն, եթե Հայաստանը տա հայտը և ստանա թեկնածուի կարգավիճակը, Թուրքիան, ոչ թե Հայաստանի հետ պարտավորություններից ելնելով, այլ Եվրոպայի հետազատ առևտուրը պահպանելու նախապայման որպես, պետք է բացի իր սահմանը մի այլ, նոր թեկնածու անդամ երկրի, այսինքն՝ Հայաստանի հետ»,- մանրամասնել է նա։

Խզմալյանը հերքել է այն տեսակետը, թե ռուսական ռազմաբազան Հայաստանին պաշտպանում է թուրքական հնարավոր ագրեսիայից։ Նա հիշեցրել է 1992 և 1993 թվականների դեպքերը, երբ Թուրքիան պատրաստվում էր միջամտել Արցախյան պատերազմին, սակայն կանգնեցվեց ԱՄՆ-ի կոշտ և արագ արձագանքի շնորհիվ։ «Ոչ թե ռուսական կողմը, ոչ թե մարշալ Շապոշնիկովը, այլ Միացյալ Նահանգներն էին պաշտպանել Հայաստանին»։

Ներկայումս, ըստ նրա, Հայաստանի անվտանգությունը պաշտպանում է ԵՄ դիտորդական առաքելությունը։ «2022 թվականի աշնան օրերից այնտեղ տեղակայված են խաղաղապահ դիտորդների առաքելությունը՝ EUMA, և միմիայն նրանց ներկայությունը, եվրոպական դրոշներով, այսքան ժամանակ փրկում է հազարավոր հայ զինվորների կյանքերը»։

Նա եզրակացրել է, որ Հայաստանի անվտանգությունը կախված է հզոր ռազմաքաղաքական դաշինքի կազմում լինելուց, և այդ միակ դաշինքը, որտեղ Հայաստանին սպասում են, Եվրամիությունն է։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան